Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Նորածնի մարմինը զուգարանի փոսը նետած կինը 9 երեխա է ծնել

Հոկտեմբեր 02,2017 11:41

Սեպտեմբերի 29-ին Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղում 33-ամյա կինը 36-37 շաբաթական հղիություն ունենալով՝ իրենց առանձնատանը ծննդաբերել է, սակայն նրա մայրը նորածնի մարմինը գցել է իրենց տանը կից զուգարանի փոսը: Ծննդաբերած կինը ծննդաբերության հետեւանքով արյունահոսություն է ունեցել, բուժօգնության համար դիմել է հիվանդանոց:

Ծննդաբերած կինն ամուսնացած չէ: Նրա մայրը ոստիկաններին ասել է, որ պտուղը մահացած է ծնվել: Դեպքի կապակցությամբ նշանակվել է 2 փորձաքննություն:

Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով (« Անզգուշությամբ մահ պատճառելը»): Սույն հոդվածը նախատեսում է առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում:

Քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն, այնտեղից կուղարկվի ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Նորաշենից տեղեկացանք, որ իր տանը ծննդաբերած կինը բնակվում է եղբոր, փոքր քրոջ, հոր եւ մոր հետ: Ծննդաբերած կնոջ եղբայրը պայմանագրային զինծառայող է, կնոջ հայրը, որպես բանվոր, պայմանագրային հիմունքներով աշխատում է զորամասում:

Տնեցիները տեղյակ չեն եղել, որ իրենց հարազատը 36-37 ամսվա հղիություն ունի, համագյուղացիները նույնպես չեն նկատել նրա հղիությունը Ծննդաբերած կնոջ մայրը, որը նորածնի մարմինը զուգարանի փոսն է նետել, 57-58 տարեկան է: Նա իրավապահներին ասել է, որ ինքը 9 երեխա է ծնել, որոնցից 7-ն այսօր ապրում են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031