Լրագրողներն այսօր «բոյկոտեցին» ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նիստի սկզբին հայտարարեց, որ որոշել է այսուհետեւ լրագրողներին, օպերատորներին թույլ չտալ մասնակցել նիստերին։ Նա հորդորեց ԶԼՄ ներկայացուցիչներին նիստի ընթացքին հետեւել ԱԺ շենքի միջանցքներում: Հրայր Թովմասյանի այս հայտարարությունից հետո լրագրողները դուրս եկան սենյակից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ