«Պահմտոցի» հաղորդումից հայտնի դերասան Վահագն Սիմոնյանը՝ «Պոնչոն», պնդում է, որ իր 14-ամյա որդու ինքնասպանության լուրով փորձում են իր վրա շառ անել:
«Զռռում է, որ սուտ է: Իմ տղաները նման բան չեն անի, ես իրենց լավ եմ ճանաչում: Շառ են ուզում անել վրաս, ասեք՝ խելոք մնացեք, հեռու խաղացեք, սաղիդ գլուխը կջարդեմ, հանկարծ չմտածեք՝ կարաք շառ անեք: Մի պուճուր շառ անեք, գլուխներդ վրաներիցդ կթռնի»,-Aravot.am-ին ասաց Վահագն Սիմոնյանը:
Նշենք, որ shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Պոնչոյի» որդին՝ Գուրգեն Սիմոնյանը, դանակով վնասել է դաստակը՝ «Պոնչոյի» սպառնալից ու հայհոյախառն sms-ների պատճառով:
Վահագն Սիմոնյանը պատմեց, որ երեկ չէ առաջին օրն է որդու՝ Գուրգենի հետ խոսել. «Քառասուն րոպե խոսել եմ, հայրական խրատներ եմ տվել, ուշադիր լսել է: Երկու եղբայր պետք է գային պիցցա ուտելու, չեկան, գնացի պիցցայանոց, մի ժամ սպասեցի՝ չեկան: Զանգել եմ, հարցնում եմ՝ բալիկ ջան, ինչի՞ չես եկել, ասում է՝ պապա, քնել, մնացել եմ քնած, հետո էլ ասում է՝ մտածեցի դու չես գա: Ասում եմ՝ Գուրգեն ջան, երկու բան ասացիր, ո՞րն է դրանցից ճիշտ»:
Մեր հարցին, թե ինչ խրատներ եք տվել, գուցե ձեր հայրական խրատները ձեր որդին որպես սպառնալի՞ք է ընկալել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ սպառնացել, ասել եմ՝ էդ պրիչոսկեդ եվրոպական, կգամ էդտեղ, գլուխդ կխուզեմ, կդառնաս Թումանյանի քաչալ շունը՝ շուն ու կատվի մեջի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ