Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Դերասան Վահագն Սիմոնյանը «Ջամբոյի» սեփականատիրոջը մեղադրում է երեխաներին պատանդ պահելու մեջ

Օգոստոս 16,2017 17:50

Պահմտոցի հաղորդումից հայտնի դերասան Վահագն Սիմոնյանը՝ Պոնչոն, վաղը մամուլի ասուլիս է հրավիրել՝ իր որդիներին Ձորաղբյուրի «Ջամբո» համալիրում պատանդ պահելու վերաբերյալ ահազանգելու համար: Նա Aravot.am-ին ասաց, որ իր երեխաներին օգտագործում են, հրահրում են իր դեմ: Թե ո՞վ է այդ ամենի հետեւում կանգնած` մեր հարցին էլ պատասխանեց «Ջամբոյի» սեփականատերը՝ Արտյոմ Վարդանյանը: Վահագն Սիմոնյանի խոսքով` վերջինս օրեր առաջ որսորդական հրացանով իր տղայի ականջի տակ է կրակել, իր տան վրա էլ զինված հարձակում իրականացրել:

«Երեխեքիս փրկել է պետք:  Արգելված է  իմ երեխաների հետ նույնիսկ խոսեմ: Ես տեղյակ չեմ՝ ինչքան ժամանակ են երեխաներս այնտեղ, 10 օր առաջ երեխաս է փող ուզել, լիցքավորել եմ հեռախոսը»,- ասաց Վահագն Սիմոնյանը:

Մեր դիտարկմանը, թե shamshyan.com-ի  հետ զրույցում ձեր երեխաները ձեզնից են դժգոհել, ձեր նախկին կինն էլ ձեր ահազանգը պայմանավորել էր չկայացած դերասան լինելով, Վահագն Սիմոնյանն ասաց. «Այդ ստերին հավատո՞ւմ եք, կնիկն ո՞վ է, նրան յոթ տարի չեմ տեսել»:

Արտյոմ Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Վահագն Սիմոնյանի բոլոր ասածները սուտ են ու մտացածին. «Եկեք երեխաներին տեսեք, չորս տարի այստեղ ապրում են ուրախ ու երջանիկ»:

Վահագն Սիմոնյանի նախկին կինն արդեն չորս տարի է «Ջամբոյի» սեփականատիրոջ կինն է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031