Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզպետի սպանված խորհրդականի հայրը, ըստ լուրերի, ժամանակին ծեծելով սպանել է մորը

Օգոստոս 09,2017 12:23

Aravot.am-ի տեղեկություններով, Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի՝ Մանուկ Սիմոնյանի (լուսանկարում) հայրը ժամանակին ծեծելով սպանել է մորը, իսկ քեռիները վրեժ են լուծել: Այս տեղեկությունը փորձեցինք պարզել սպանված խորհրդականի կնոջ հորաքրոջից՝ տիկին Լիդայից:

«Այդպես են ասում, ես դրա մեջ նույնիսկ ճշմարտություն եմ տեսնում: Ես նրա փոքր եղբորը դաս եմ տվել, մայրը գալիս էր ծնողական ժողովի, ես զարմանում էի՝ այնքան խեղճ, կոռեկտ ու խելոք կին էր, որ ես զարմանում էի՝ ինչու է այսքան քաշված: Ես կարծում եմ, որ այդ տեղեկությունը ճիշտ է: Երբ նրա մայրը մահացավ, այդպես էին խոսում, որ ծեծելուց է մահացել, բայց դեպքը չհետաքննեցին` անցավ, գնաց: Բայց երբեք ծուխ չի լինում, եթե կրակը չկա»,- Aravot.am-ին ասաց Լիդա Մկրտչյանը:

Սպանված խորհրդականի հորաքրոջ որդին էլ՝ Սամվելը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Մանուկ Սիմոնյանի հորը վերագրվող արարքին՝ ասաց. «Չեմ տիրապետում նման տեղեկատվության, առաջին անգամ եմ լսում: Նրա մայրը մահացել է հիվանդությունից, չեմ հիշում»:

Լիդա Մկրտչյանի հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» վաղվա համարում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կիկլոպ says:

    Ի~նչ մի բացահայտում:Ի~նչ մի բացահայտում … Գենետիկորեն կապել մեկը մյուսի հետ…… Հարկավոր է այդ դիվահար կնոջը պարգևատրել,որ ամուսնուն քնած ժամանակ կացնահարել ու սպանել է: Գրելու նյութ է:Արդարացում չկա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031