Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվաբան. «Ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու հարցը աբսուրդի ժանրից է»

Հուլիս 25,2017 13:29

Հուլիսի 25-ին «Հենարան» մամուլի ակումբում հյուրընկալվել էին լեզվաբաններ Լավրենտի Միրզոյանը և Արտաշես Մարտիրոսյանը: Նրանք խոսեցին հետեւյալ թեմայով`արդյոք վտանգ կա՞, որ ռուսերենը կդառնա ՀՀ պետական լեզու, անդրադարձ եղավ նաեւ օտարալեզու գովազդային վահանակներին:

Լավրենտի Միրզոյանը ավելի քան համոզված է, որ միշտ պետք է պատրաստ լինենք «դրսի» մարտահրավերներին, որոնք, նրա ձեւակերպմամբ, նետված են Հայաստանի Հանրապետության ու լեզվի պետական տեսչության առաջ: Նա նշեց, որ սպասելի էր ռուս գործիչների կողմից արվող աղմկահարույց առաջարկը ` Հայաստանում ռուսերենը որպես պետական ճանաչելու վերաբերյալ:

«Սահմանադրական փոփոխություններ պիտի լինեն, եթե դա նպատակ դառնա, ժողովուրդը պիտի ինքը որոշի` կցանկանա՞, որ ռուսերենը լինի երկրորդ պետական լեզու, թե՞ չէ… Եթե էդպես է, գուցե չինացիներն էլ կասեն, որ մենք ավելի շատ ենք, չինարեն խոսողներն ավելի շատ են, ինչո՞ւ մեր լեզուն չեք ընդունում պետական լեզու »,-տարակուսանքով ասաց Լավրենտի Միրզոյանը: Նրա կարծիքով, այս պահին բարեբախտաբար հարցը փակված է:

Լավրենտի Միրզոյանն ընդգծեց, որ նմանօրինակ եւ լեզվի պահպանության խնդիրներն ընդհանրապես, պետք է կարգավորվեն Լեզվի պետական տեսչության միջոցով. «Մենք լուրջ խնդիրներ ունենք, իսկ այս տեսչությունն ազգային անվտանգության խնդիր է լուծում»:

Լեզվաբան Արտաշես Մարտիրոսյանը նշեց, որ բնավ մտահոգված չէ ռուսաց լեզվի հետ կապված հայտնի պատմությամբ, քանի որ նրա ձեւակերպմամբ, հարցը աբսուրդի ժանրից է: «Ի՞նչ կապ ունի վարորդական իրավունքի իրավաչափ լինելը ռուսերենի պետական կարգավիճակ ստանալու հետ»,-հարցրեց լեզվաբանը: Նրա խոսքով, հարցը արծարծվել է, որովհետեւ մենք տնտեսապես հզոր երկիր չենք. «Եթե լինենք տնտեսապես հզոր երկիր, մեզ նման առաջարկներ չեն արվի, մեզ հետ կխոսեն` ինչպես հավասարը հավասարի հետ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31