Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւանի ջրի ներկայիս բարձր մակարդակը վտանգում է հանգստի տների, ռեստորանների սեփականատերերին». Գագիկ Սուխուդյան

Հուլիս 03,2017 20:30

«Մեծ անակնկալ կլինի, եթե ԱԺ-ն մերժի կառավարության այդ առաջարկը»,-«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանը: Հիշեցնենք, որ վաղը Կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու է այս տարի Սևանա լճից բաց թողնվելիք 170 մլն խ/մ ջրի չափաքանակին եւս 100 մլն խ/մ ավելացնելու հարցը:

Մասնագետի խոսքով՝ Սեւանի ջրի ներկայիս բարձր մակարդակը վտանգում է հանգստի տների, ռեստորանների սեփականատերերին, որոնք մեծ ներդրումներ են արել. «Այլ է հարցը, որ այդ շինությունները խախտումներով են կառուցվել: Բայց այդ տները, ռեստորանները երկրորդական խնդիր են իրականում: Այդ հարցը լուծելի է, իսկ ահա ջուր չեք կարող ստանալ: Կարող եք ներդրում անել, ջրանցք կառուցել, անգամ արհեստական ջրվեժ, բայց Սեւան կառուցելը նույնը չի: Դա մեզ բնությունն է տվել, չի կարելի այդպես վարվել»:

Սուխուդյանը նկատեց՝ Սեւանը ջրամբար չէ, որ ուզած ժամանակ ջրի մակարդակը բարձրացնեն կամ իջեցնեն. «Կարծես խաղան Սեւանի հետ՝ նրան բարձրացնելով եւ իջեցնելով: Ջուրը հիշողություն եւ մտածելակերպ ունի»: Բանախոսը նշեց, որ հավելյալ ջրառը կհանգեցնի ջրում թթվածնի պակասին. «Ջրի ջերմաստիճանը կբարձրանա: Ձկների վիճակը կվատանա, քանի որ նույն ծավալի մեջ տարբեր ձկնատեսակներ են ապրում: Ջրի մակարդակից իջնելուց ոչ մի լավ բան չի լինի, բացի ՀԷԿ-երում էլեկտրաէներգիա ստանալուց: Նաեւ էկոբազմազանությունը կկրճատվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31