Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված չանի՝ մենք սնանկանանք». Ծառուկյանի փեսան՝ ՀՀԿ-ի համար ձայն բերելու, բանակից ազատվելու մասին (Տեսանյութ)

Հուլիս 03,2017 16:43

Այսօր լրագրողները Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանից հետաքրքրվեցին՝ ՊՆ-ի տրամադրած ցանկում բանակում չծառայածների ձեր անունը եւս կար, ի՞նչն է պատճառը, որ չեք ծառայել: Նա պատասխանեց. «Օրենքով սահմանված կարգով ես ազատվել եմ»: Նա վստահեցրեց, որ ոչ մի առողջական խնդիր չկա:

Այդ դեպքում թե ո՞րն է պատճառը, որ ազատվել է բանակից՝ Գուլոյանը առաջարկեց. «Հետաքննություն դրեք, պարզեք, ոչ մի խնդիր չկա»:

Մենք հետաքրքրվեցինք՝ վերջին համապետական ընտրությունների հետ կապված ասում են, որ դուք ՀՀԿ-ի համար էիք աշխատում եւ ոչ թե «Ծառուկյան» դաշինքի համար, ասում էին, որ դավաճանել եք ձեր աներոջը, ինչպե՞ս կարձագանքեք դրան՝ Կարապետ Գուլոյանը պատասխանեց. «Ես քաղաքական ոչ մի հարցերի չեմ պատասխանում: Ես ընդհանրապես ընտրություններին չեմ խառնվել: Ես բազմիցս լրագրողներին նշել եմ, որ ես չեմ խառնվում ընտրություններին եւ ձեզ ասեմ, իմացեք, որ անկուսակցական եմ եղել եւ անկուսակցական եմ՝ մինչեւ վերջ: Ես ոչ մեկի համար ձայն չեմ հավաքել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ձեր հայրիկի Մուրադ Գուլոյանի ընկերություններից սնանկացել էր, ի՞նչ խնդիր էր եղել, երաշխավոր էր կանգնել՝ նա պատասխանեց, որ դատական գործ կա. «Դատական ատյանները քննում են, նորմալ պրոցես ա»:

Հարցին՝ ձեր հայրը հերքում էր, ասում էր, գործերը լավ են, չենք սնանկացել, հիմա սնանկացե՞լ եք՝ Կարապետ Գուլոյանը պատասխանեց. «Աստված չանի՝ մենք սնանկանանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31