Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաները չեն ծառայում եւ չեն ենթարկվում այլընտրանքային ծառայության». Իշխանյան (Տեսանյութ)

Հունիս 16,2017 14:11

Իրավապաշտպան կազմակերպությունների փորձագետներն այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած՝ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում հիմնականում թերացումներ մատնանշեցին: Նրանք կարծում են, որ օրենքի նախագիծը սահմանափակում է կրոնական կառույցների գործունեությունը:

«Համագործակցություն հանուն  ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը համոզված է՝ օրենքի նախագիծն ավելի վտանգավոր է նախորդ նախագծերից: «Այն չի վերաբերում Հայ առաքելական եկեղեցուն»:

Դանիելյանը նկատեց, որ Սահմանադրությամբ, օրինակ,  սպաներին արգելվում է լինել կրոնական կազմակերպությունների անդամ. «Ֆաշիստական Գերմանիայում անգամ նման սահմանափակում չի եղել»: Ստեփան Դանիելյանի համոզմամբ՝ այսպես օրենքի առաջ հավասար լինելու հանգամանքն արդեն իսկ ոտնահարվում է. «Առաքելական եկեղեցին երեխային իրավունք ունի կրոնական քարոզ կարդալու, մինչդեռ կրոնական կառույցներին արգելվում է մինչեւ 14 տարեկաններին քարոզել՝ առանց ծնողների իմացության եւ թույլտվության»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ իր հերթին նկատեց, որ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաները չեն ծառայում եւ չեն ենթարկվում նաեւ այլընտրանքային ծառայությանը. «Ինչո՞ւ է այդպես: Իսկ այլընտրանքային ծառայությունը վերաբերելո՞ւ է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաներին… Սա խտրական վերաբերմունք է կրոնական կառույցների հանդեպ: Յոթ մենաշնորհները, միեւնույն է, մնալու են Առաքելական եկեղեցուն: Հարգում եմ մարդկանց կրոնական համոզմունքները, բայց մի մտեք պետություն, դպրոց եւ քարոզեք»:

Իշխանյանի խոսքով՝ օրենքի նախագիծը չի տարածվում Հայ առաքելական եկեղեցու վրա. «Խորամանկություն է… եթե այն չի վերաբերում Առաքելական եկեղեցուն, ուրեմն ուղղակի խտրական վերաբերմունք է: Հիմա Հայ Առաքելական եկեղեցին կրո՞ն է, թե կրոն չէ»:

Ներկաները նաեւ դժգոհեցին, որ նրանք, ովքեր Հայ առաքելական եկեղեցու անդամներ չեն, աղանդավորներ են որակվում: «Դա վիրավորական եւ խտրական բառ է: Դրա համար կարելի է դատի տալ: Դա նույն բանն է, թե ՌԴ-ում հայերին ասեն՝ «չեռնոմազիյ»,-ասաց Իշխանյանը:

Թեմայի շուրջ այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. araqel says:

    Ավետիք Իշխանյանը ավելի լավ է նկատի, թե ինչու իր եղբոր տղան չի ծառայում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930