Հունիսի 7-ին ժամը 22.27-ին երկրաշարժ զգացվեց Նոյեմբերյան քաղաքում, Ոսկեպարում, Իջեւան քաղաքում եւ այլուր: Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերը ստորգետնյա հարվածից երկայնքով ուժեղ ցնցվեցին:
Բաղանիսից հայտնեցին, որ ադրբեջանական զինուժը ժամը 22.31-ից մինչեւ 22.55 –ը հրաձգային զենքերից, ընդհատումներով կրակ է բացել Բաղանիս գյուղի եւ միջպետական ավտոճանապարհի վրա:
Ավտոմեքենաները միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը անցնում են սահմանագոտին շրջանցող ճանապարհով:
Կոթի գյուղի բնակիչները հայտնում են, որ ժամը 23-ի դրությամբ ադրբեջանական զինուժը Կոթիի պաշտպանական դիրքերից զատ, կրակում է նաեւ Կոթի գյուղի վրա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ