Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ Ճաճոյի Էդոյի որդու սպանությունից

Մայիս 27,2017 14:04

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Aravot.am-ին որոշ մանրամասներ պատմեց օրեր առաջ Վանաձորում քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդու՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանությունից:  

Նրա տեղեկություններով, այն պահին, երբ ոստիկանները մտել են Մարտիրոսյանների տուն, երեխաներից մեկը, որը գլխուղեղային քաղցկեղով հիվանդ է, ահավոր վիճակում է եղել, ցնցումների մեջ: Իրավապաշտպանի խոսքով, ամենայն հավանականությամբ, դեպքը տեղի է ունեցել երեխաների աչքի առաջ. «Այն ոստիկանները, որոնք մտել են տուն առաջին պահին վկայել են, որ կնոջ երեխան եղել է շատ վատ վիճակում, չեն նշել՝ որ երեխան»:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, սպանվածն ուներ երկու երեխա, մեկը՝ ութ, մյուսը՝ երկու տարեկան: Զարուհի Հովհաննիսյանի խոսքով` գրեթե բոլոր իրավապաշտպաններն են այս գործում ներգրավված, որպեսզի ապահովեն փոքրիկ երեխաների իրավունքների պաշտպանությունը, հոգեբանական աշխատանքներ տանեն նրանց հետ:

Իրավապաշտպանը նկատեց, որ այս պահին դատախազությունն ամեն ինչ անում է, որ սպանության մեջ մեղադրվող կնոջ նախնական կարգավիճակը լինի կալանքը. «Այս պահին դատախազությունը հիմնական դիմադրողն է, որ նախնական կալանքը պարտադիր կիրառվի: Բայց պետք է հասկանալ, որ կինը մարմնական վնասվածքներ ունի եւ ծանր հոգեբանական իրավիճակում է: Մանավանդ որ երեխաներից մեկն էլ գլխուղեղային քաղցկեղով է տառապում, այնպես որ դա եւս կարող է լինել մեղմացնող հանգամանք ու կալանքի չենթարկվելու հնարավորություն, մենք ամեն ինչ անելու ենք, որ կինը գտնվի իր երեխաների կողքին»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031