Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղել է բժշկական համապատասխան հիմնավորում». ՊՆ խոսնակը՝ Շահեն Հարությունյանի՝ հոգեբուժարանի ուղեգրի մասին

Մայիս 24,2017 20:45

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը սպասում է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանի՝ հոգեբուժարանում բժշկական ստուգումների եզրակացությանը: Այն ստանալուց հետո, ըստ իրավապաշտպանի, պարզ կդառնա, թե ինչքանով է հիմնավորված եղել նրան այդ հետազոտությունը նշանակելն ու ինչ նպատակով:

Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը զինվորական կոմիսարիատից ուղեգիր է ստացել հոգեբուժարանում բժշկական ստուգում անցնելու վերաբերյալ:

Ըստ իրավապաշտպանի, պետք է բժիշկները նշած լինեին՝ ինչի հիման վրա են Շահեն Հարությունյանին հոգեբուժական ստուգման ուղեգիր տվել ու ինչով է պայմանավորված նրա հետազոտության նշանակումը,. «Անպայման չէ, որ դա կապված լինի հոգեկան առողջության խնդիրների հետ, կարող է կապված լինի նյարդային համակարգի հետ կամ մտահոգիչ հարցեր լինեն: Ոչ թե ուղեգիրը կամ նման հետազոտության անցկացումն եմ համարում կասկածելի, այլ դրա հիմնավորվածության հետ կապված եմ խնդիր տեսնում, մանավանդ որ ժամանակին նրա հոր նկատմամբ հոգեբուժական հաստատությունն օգտագործել են որպես հետապնդման միջոց: Կան կասկածներ՝ արդյոք նույն ձեռագիրն ու մոտեցումն է, այս պահին դժվարանում եմ ասել: Երբ կստանանք եզրակացությունը, կարող ենք վերջնական կարծիք կազմել՝ ինչքանով է դա եղել հիմնավոր»:

Պարոն Սաքունցը նաեւ նկատեց, որ Շահեն Հարությունյանի նկատմամբ կա դատական որոշում. «Պատիժը պայմանական է կիրառվել, այսինքն, պատիժը ազատության մեջ է կրում: Մյուս հարցն այն է, թե ինչքանով է հիմնավոր, որ երբ անձի նկատմամբ կա դատարանի որոշում, նրա նկատմամբ կիրառել զորակոչային գործընթացը, եթե նա գտնվեր անազատության մեջ, նրան ինչպե՞ս էին զորակոչելու, հիմնական խնդիրը սա է»:

Aravot.am-ը ՊՆ-ից հետաքրքրվեց, թե ինչ հիմնավորմամբ են Շահեն Հարությունյանին զինվորական կոմիսարիատից ուղեգիր ուղարկել հոգեբուժարանում բժշկական ստուգում անցնելու վերաբերյալ: Ի պատասխան ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ստուգման նշանակումը լինում է ըստ անհրաժեշտության ու որոշում է բժիշկների հանձնաժողովը. «Առանց հիմնավորման հոգեբուժական ստուգման չեն ուղարկում, եղել է բժշկական համապատասխան հիմնավորում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    եթէ նոյնանման, հոգեկան-մտային-ջղային վիճակի վերաբերեալ բժշկական խնամքից օգտուէր ողբացեալ Արթուր Սարգսյանը, նա հաւանաբար ողջ կը մնար, ինքզինք չէր տաներ մինչեւ մահ (ծայրէ ծայր՝ ինքնասպանական վարգագիծ, շատ երկարատեւ հացաթուլ, մարմնային բժշկական միջամտութեան իսկ մերժում…)

    սակայն եթէ այդ նիւթը բանային պետական պատկան մարմինները,
    ինք կտրականապէս մերժելու էր անշուշտ,
    իսկ իր պաշտպաններն ալ փոթորկալից կերպով բողոքելու էին

    ըստ այնըմ բաշխեցէք նրա մահուան մէջ՝ իւրաքանչիւր կողմի պատասխանատւութեան բաժինը…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031