Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ իշխանական ուժերի վստահված անձինք ավելի պասիվ են». Արթուր Սաքունց

Մայիս 14,2017 20:08

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն այսօր իր դիտորդական առաքելությունն է իրականացնում 4/23 ընտրատեղամասում: Նա Aravot.am-ին հայտնեց, որ կոնկրետ այդ տեղամասում՝ Ազգային ժողովի ընտրությունների հետ համեմատած, այսօր քիչ թվով ընտրողներ են մասնակցել` մոտավորապես 620-ի կարգի` նախորդ մոտ հազար ընտրողների հետ համեմատած:

Պասիվության պատճառներից մեկը, իրավապաշտպանի խոսքերով, քիչ բաժանված ընտրակաշառքներն են եղել այս անգամ. «Որովհետեւ Ազգային ժողովի ընտրությունների հետ համատարած շատ ավելի մեծ բնույթ էին կրում ընտրակաշառքները»:

Բացի ընտրակաշառքները, Արթուր Սաքունցի կարծիքով, նախորդ ընտրություններից հետո ընտրողների պասիվությունը գուցե մարդկանց հիասթափության հետ էլ է կապված. «Ընտրողը տեսնում է, որ իրավիճակը, ըստ էության, չի փոխվել վստահությունը կամ հիասթափությունը ընտրությունների նկատմամբ շատ ավելի է խորացել, որն արտահայտվեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ, որովհետեւ, սովորաբար ՏԻՄ ընտրությունների ժամանակ շատ ավելի մեծ է լինում ընտրողների ակտիվությունը: Հանձնաժողովի անդամներն էլ են զարմացել, որ մարդիկ քիչ են եկել ընտրության»:

Պարոն Սաքունցը դեռեւս, իր ասելով, լուրջ խախտումներ չի արձանագրել. «Ընթացակարգային խախտումներ կարող ենք դիտարկել, որոնք շտկվում են, երբ բարձրաձայնում ենք կամ առաջարկում»:

Հիմնական խնդիրը, իրավապաշտպանի խոսքերով, ընտրողների ուղղորդված տեղափոխումն է, որը հնարավոր չէ հսկել, կամ բացառել. «Որովհետեւ հանձնաժողովը` իր մեծամասնությամբ, տվյալ թաղամասի բնակիչներն են եւ ընտրողներն էլ նույնպես տվյալ թաղամասի բնակիչներն են»:

Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտի եւ Գեղամա երիտասարդական տարածքային ասոցացիայի անունից ներկայացված շատ դիտորդների մասին իրավապաշտպանը կարծիք հայտնեց, որ բուն առաքելությամբ զբաղված չեն, որը ակնհայտ երեւում է. «Ոչ թե դիտորդությամբ էին զբաղված՝ հանձնաժողովների գործողությունները դիտարկելով, թե ինչքանով են դրանք համապատասխանում օրենսդրությանը եւ համապատասխան շտկող առաջարկներ ներկայացնեին»:

Չնայած իրավապաշտպանը ներկայացրեց «կեղծ դիտորդների» մասին իր դիտարկումը, սակայն, նշեց, որ իր դիտորդական առաքելությունն անցկացնելիս դեռ չի արձանագրել նման դեպք:

Արթուր Սաքունցը ցավով նշեց, որ իրենց մոտ` 4/23-ում 2 վստահված անձ կա` ՀՀԿ-ից եւ ԵԼՔ-ից. «Պետք է ասել, որ ոչ իշխանական ուժերի վստահված անձանց ինստիտուտը թույլ է, եւ իրենց գործունեությամբ ավելի պասիվ են»:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031