Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմից ընդամենը մեկ տարի անց այս հարցերը շոշափում են միայն մի քանի իրավապաշտպաններ. «Ժողովուրդ»

Ապրիլ 26,2017 11:43

ՀՔԱՎ-ի բարձրաձայնած՝ տանկերում որակյալ վառելիքի բացակայության հարցը, որին եւս ՊՆ-ն շատ նյարդային արձագանքեց, հետագայում բարձրաձայնվեց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից. «Վարչապետը ինքը այդ հարցը օրակարգ վերադարձրեց ու արձանագրեց, որ վառելիքի որակի հետ կապված կային խնդիրներ։ Մենք արձանագրում ենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի հետ կապված խնդիրների ուղղությամբ պետությունը քննություն չի իրականացրել»,- հավելեց իրավապաշտպանը։

Ներկայացված տեղեկանքում նաեւ մատնանշված է այն հանգամանքը, որ ապրիլյան հարձակման հետ կապված հակասական հայտարարություններ են արել Սերժ Սարգսյանը եւ նախկին ՊՆ նախարար Ս. Օհանյանը. առաջինը պնդել էր, թե հարձակումը մեզ համար անակնկալ էր եղել, Օհանյանը, մինչդեռ, ասել էր, որ հայկական հետախուզությունը տեղեկացված է եղել հնարավոր հարձակման մասին։ Եվ ահա՝ այս հարցում եւս մինչ օրս չկա հստակություն, ի վերջո, հայկական հետախուզությունը տեղեկացրե՞լ է բարձրագույն զինվորական հրամանատարությանը վտանգի մասին, թե՞ ոչ։

Որքան էլ ցավալի է, սակայն այսօր՝ ապրիլյան պատերազմից ընդամենը մեկ տարի անց, այս հարցերը շոշափում են միայն մի քանի իրավապաշտպաններ, իսկ քաղաքական էլիտան զբաղված է մանդատների եւ պորտֆելների բաշխմամբ ու Երեւանի ավագանու ընտրություններով։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930