akhaltskha.net. Ապրիլի 23-ին օրհնությամբ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ Գերշ․ Տեր Վազգեն Եպս․ Միրզախանյանի, Ախալցիխեի շրջանի Սազել գյուղի Սբ․ Հռիփսիմե մատուռի բակում, ձեռամբ Ախալցիխեի Հոգևոր Տեսուչ՝ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցիխեի շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանի կատարվեց խաչքարի օրհնության կարգ։
Խաչքարը կանգնեցվեց գյուղի բնակիչ, բարերար՝ Մարտիրոս Սողոմոնյանի հովանավորությամբ ի հիշատակ 1915թ․ Հայոց Մեծ Եղեռնի Սուրբ Նահատակների։ Քանդակագործ՝ Համլեթ Մանասյան։
Գյուղը բնակություն է հաստատել 1829-30թթ։ Սազելի բնակչությունը ներգաղթել են Էրզրումի Հնծա գյուղից։ Գյուղում կա նաև եկեղեցի, որը կրում է Սբ․ Սարգիս զորավարի անունը։ Այն կառուցվել է 1872-73թթ։ Սուրբ Հռիփսիմե մատուռը կառուցվել է 1998թ․ Ապրիլի 2-ին Մառլեն Հովհաննեսի Համբարձումյանի կողմից։
Այժմ գյուղում ապրում է մոտավորապես 110 ընտանիք։