Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվողը  բանակից ազատվել էր հոգեկան խնդիրների պատճառով (Ֆոտոշարք)

Ապրիլ 22,2017 21:02

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու Բուլվարային թաղամասի «Արգո» խանութի մոտ սպանվել է 21-ամյա պայմանագրային զինծառայող Յալպաև Դմիտրին։ Այս պահին որպես կասկածյալ ոստիկանություն են տարել 1996 թվականին ծնված Արմեն Ջ․-ն։ Այս մասին Aravot.am տեղեկացրեցին ոստիկանությունից։

Մեր տեղեկություններով` սպանության մեջ կասկածվող երիտասարդը մի քանի ամիս առաջ բանակից ազատվել է հոգեկան խնդիրների պատճառով։

Ըստ նախնական տեղեկությունների, Դմիտրի Յալպաեւի եւ Արմեն Ջ.-ի մեջ ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է սպանությամբ։

Հիշեցնենք, որ ռուս զինծառայողի դին հայտնաբերվել է կտրած-ծակած վնասվածքներով, հարուցվել է քրեական գործ Քր․ օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով։ Կասկածյալը ձերբակալված է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930