Լրահոս
Օրվա լրահոսը

«Երգի ոլորտը լցված է աղբով»․ Շերամի թոռ Կյուրեղ քահանա Տալյան (Տեսանյութ)

Ապրիլ 21,2017 17:42

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նշվեց Ալեքսանդրապոլում ծնված հայ գուսան-երգահան Շերամի՝ Գրիգոր Տալյանի 160-ամյակը։

Նրան նվիրված համերգին մասնակցում էր նաև աշուղի թոռը՝ Կյուրեղ քահանա Տալյանը։ Վերջինս մի շատ հետաքրքիր պատմություն ներկայացրեց իր կյանքից։ «Շինարարության վրա էի աշխատում դեպքերի բերումով, ավազ ու ցեմենտ էի կրում, այդ ժամանակ 38 տարեկան էի, մի անգամ մեկ էլ գաջ քաշող վարպետներից մեկն իմացավ, որ Շերամի թոռն եմ, ապշած ասաց՝ Շերամի թոռն ես, եկել, ստեղ ավազ ես կրո՞ւմ։ Ասացի՝ հա, ասաց՝ ես Շերամի թոռը լինեի․․․ Հարցրեցի ի՞նչ կանեիր, ասեց գալստուկը կկապեի, փողոցով կգնայի-կգայի, կգնայի- կգայի․․․Ասում եմ՝ լավ ես ասում, բայց ես Շերամը չեմ, Շերամի թոռն եմ։ Ես շատ շնորհակալ եմ Շերամով լեցուն այս երեկոյի համար, մանավանդ մեր ժամանակներում, որ երգի ոլորտը լցված է աղբով, լցված է թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ տարբեր համերգներով։ Չգիտեմ․․․ Շնորհակալ եմ այս երեկոյի համար, և քանի դեռ Գյումրին ողջ է և այսօրվա երեկոն դրա վառ վկայությունն է, ամեն բան մի օր տեղն է ընկնելու, ես հավատում եմ», -ասաց նա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ https://ter-hambardzum.net/ կայքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vahan Asrabian says:

    Գերաշնորհ Տ. Կիւրեղ Քահանան այն եզակի արժանաւոր հայ հոգևորարականներէն է, որ միշտ կանգնած է Ժողովուրդի, այլ ո՛չ թէ`կեղեքիչ իշխանութիւններուն կողքին:
    Փա՜ռք ու պատիւ իրեն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930