Ապրիլի 13-ին, ժամը 17.15-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հենակետերից կրակ է բացել Բաղանիս գյուղի սահմանամերձ տարածքներում անասուններ արածեցնող բաղանիսցիների վրա:
Բաղանիսի բնակիչ Վաչիկ Բայրամյանը հայտնեց, որ ինքն իր խոշոր եղջերավոր անասուններն էր արածեցնում, երբ ադրբեջանական զինուժը իր եւ համագյուղացիների ուղղությամբ գնդացրային կրակ է բացել: Գնդակոծությունը տեւել է մոտ 15 րոպե:
Բաղանիսցի անասնապահները տեղանքում թաքնվել են: Բարեբախտաբար, գնդակոծությունից անասնապահներն ու անասունները չեն տուժել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ