Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիրանագույն հագած Փոստանջյանը մտավ ԿԸՀ դահլիճ ու բացականչեց. «Երկիր ծիրանին» ողջունում է բոլորիդ» (Ֆոտոշարք)

Ապրիլ 09,2017 20:06

Ապրիլի 9-ին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների` հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն էր: Առաջինը առանց կողմնակի հայացքների առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով  (ԿԸՀ) էր եկել ՀՀԿ-ն: Օրվա վերջում եկան նաեւ  «Երկիր ծիրանի» կուսակցության եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները:

«Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով էին եկել ծիրանագույն հագուստներով, Ծաղկազարդի խորհրդանիշներով: Ներս մտավ Զարուհի Փոստանջյանը երկու ներկայացուցչի հետ: Նա նույնպես ծիրանագույն պիջակ էր հագել:

Մինչ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի աշխատասենյակ մտնելը, Զարուհի Փոստանջյանը  ներս մտավ ԿԸՀ դահլիճ, որտեղ նիստ էր ընթանում եւ բացականչեց. «Երկիր ծիրանին» ողջունում է բոլորիդ»:

Aravot.am-ը տիկին Փոստանջյանին խնդրեց տպավորություն հայտնել  հետեւյալ պատկերի վերաբերյալ` ինչու է միայն երեք կուսակցություն ու դաշինք մասնակցում Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին:

«Այս պահին չենք ցանկանում մեկնաբանություններ անել, բայց այնուամենայնիվ ժամանակը ցույց կտա, թե ինչու է այդպես: Ժամանակը ցույց կտա նաեւ, թե ինչ պետք է անել ապագայում, որպեսզի փոխվի իրավիճակը»,-պատասխանեց «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիրը: Նա նաեւ չմանրամասնեց, թե հատկապես ինչ են պատրաստվում փոխել` ընտրվելու դեպքում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930