Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Հայաստան» կինոթատրոնում այսօր ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանի՝ քաղաքացիների հետ հանդիպումից հետո լրագրողներին հաջողվեց կարճ զրույց ունենալ ՀՀԿ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի հետ:
–Ձայնագրություններ հրապարակվեցին, որ դպրոցների տնօրենները ձայներ են հավաքագրում ՀՀԿ-ի համար:
-Նման բան չկա, ես դրա կարիքը չունեմ,-վստահեցրեց Ալեքսանյանը:
Կարդացեք նաև
–Տնօրենները Ձեզ համար չե՞ն աշխատում:
-Չէ…
–Բա ովքե՞ր են աշխատում:
-Ժողովուրդը՝ մեր ընկերները…
–Տնօրենները ժողովուրդ չե՞ն:
-Ես տնօրեններին բան չեմ ասել, ցավդ տանեմ…Իմ ընկերներն են անում, իմ թաղի բնակիչներն են օգնում…
–Ձեր ալյուրի գործարանի աշխատողները բողոքում են, որ տեղափոխում եք իրենց, բերում–Մալաթիայում եք գրանցում:
-Տենց բան չկա, ազիզ ջան…սուտ բաներ մի խոսա, էդձեւ բաներ չկա:
–Նույնը Շենգավիթում են ասում՝ ընտրակաշառք բաժանելու մասով ամենաշատը ձեր անունն են տալիս:
-Ցա՜վդ տանեմ, ես ոչ բիզնես ունեմ, ոչ փող ունեմ, ո՞նց եմ բաժանելու…
–Բա այս մեքենան ո՞ւմն է:
-Էսի՞…էս իմ ընկերոջ մեքենան ա…
Ապա Սամվել Ալեքսանյանն ասաց, որ շտապում է, հանդիպման է:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ