Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գայանե Սարուխանյանն անդրադարձավ աղմկահարույց ձայնագրության մեջ իր հատվածին

Մարտ 25,2017 13:01

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը պնդում է, որ Հայաստանի 136 դպրոցներից և մանկապարտեզներից 114-ի տնօրենները խոստովանում են, որ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Կազմակերպությունը ձայնագրություններ էր ու ցուցակներ էր հրապարակել, որտեղ նաեւ Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի խոսքը կա: Վերջինս  ասել էր, որ իրենց ոչ ոք ոչ մի ցուցակի մասին որևէ բան չի ասել, և չնայած իրենք աշխատանքներ տանում են, այնուամենայնիվ ,ունեն կորդինացման կարիք:

Aravot.am-ը տիկին Սարուխանից մեկնաբանություն խնդրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության տարածած ձայնագրությունում հնչող իր ասածի վերաբերյալ:

«Ոչ, չեմ մեկնաբանի…Թույլ տվեք գոնե շաբաթ-կիրակի հանգստանանք»,-տրտնջաց դպրոցի տնօրենը: Պնդեցինք, որ այնուամենայնիվ մեկնաբանի:

«Ընտրական տեղամասում կազմակերպչական աշխատանքներ, բնականաբար տարվում են` գույքի, ցուցակները ճիշտ կախելու, խցիկներ տեղադրելու, հեռախոսալարի եւ այլնի հետ կապված: Իսկապես կորդինացման կարիք կա, որովհետեւ մեզանից  շատ տեղամասեր գույք են խնդրում, պետք է իմանանք ով է դրանց պատասխանատուն, ինչ տրամադրենք, ինչ քանակությամբ, ով մեքենա կտրամադրի, ով հետ կբերի…Նման կազմակերպչական հարցեր կան: Որեւէ այլ բանի մասին խոսք լինել չի կարող: Կարծեմ ես հստակ ասում եմ, որեւէ ցուցակ չի ներկայացվել, որովհետեւ դրա պահանջը դրված չի էդտեղ»,- պարզաբանեց Գայանե Սարուխանյանը:

Նրանից հետաքրքրվեցինք` եթե տնօրենը իր տեղում է, մանկավարժը լավ մասնագետ է, իրենք ճիշտ են աշխատում, հետեւաբար անխոցելի են, կարո՞ ղ է որեւէ քաղաքական ուժ ստիպել, որ մանկավարժները, տնօրենները քայլեր կատարեն իր  պարտադրանքով, այլապես աշխատանքից կազատվեն: Տնօրենը սկզբում ասաց, որ լավ չի պատկերացնում հարցը, ապա հավելեց. «Անխոցելի մարդ չկա… մեր հասարակության մեջ առավել եւս»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031