Լրահոս
Օրվա լրահոսը

Քառօրյա պատերազմում վառելիքի պատճառով ձախողումներ չեն արձանագրվել. Դատախազություն. «Ազատություն» ռադիոկայան

Մարտ 17,2017 17:05

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման, և հետևաբար մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել՝ ի պատասխան «Ազատության» հարցմանն այսօր տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազությունը։

Հիշեցնենք, մարտի 1-ին Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց Հայաստանի շուկայում անորակ նավթամթերքի առկայության մասին՝ հավելելով. – «Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա [անորակ նավթամթերքի] պատճառով»:

«Ազատության» մեկ այլ հարցին, թե արդյո՞ք դատախազության վարույթում քննվում է որևէ գործ` կապված 2016 թվականի ապրիլին վառելիքի անորակ լինելու պատճառով հայկական զինտեխնիկայի չգործելու կապակցությամբ, դատախազությունից պատասխանել են. – «2016 թվականի ապրիլ ամսին ՊԲ N զորամասի հրամանատարի տեղակալ, հանգուցյալ, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայր` Գևորգ Առաքելյանը ԶԼՄ-ներում հայտարարություն է տարածել այն մասին, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արձանագրվել են դիզվառելիքի փոխարեն տանկերի բաքերում ջուր լինելու, ինչպես նաև տանկերի էլեկտրական մարտկոցների բացակայության դեպքեր, որի կապակցությամբ ՊԲ համապատասխան զրահատեխնիկան ժամանակին չի կարողացել մեկնել մարտական գործողությունների վայր:

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031