Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերից ՀՎԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Հարությունյանը խոստանում է ԱԺ-ում լինել խոսող պատգամավոր:
«Ես պատրաստ եմ մեր տարածաշրջանի ձայնը լինել ԱԺ-ում, որովհետեւ այսօր խորհրդարանում խոսող պատգամավորի խնդիր էլ ունենք: Մեր տարածաշրջանում խնդիրները բազմաբնույթ են՝ գործազրկություն, արտագաղթ, ես պատրաստ եմ այդ խնդիրները բարձրաձայնել»,- ասաց պատգամավորի թեկնածուն:
Նա չբացառեց, որ այս ընտրություններից հետո էլ ՀՎԿ-ն կհամագործակցի ՀՀԿ-ի հետ, ինչպես 2008-ի ընտրություններից հետո. «Մենք ունենք մաքսիմում ու մինիմում ծրագիր, սպասելիք այս ընտրություններից, մաքսիմում ծրագիրը ամբողջական իշխանություն ձեւավորելն է, մենք կոալիցիա կկազմենք, երբ կունենանք իրական ազդեցություն գործընթացների վրա»:
Անդրադառնալով մարզում ցուցակագրումներին ու քվեների դիմաց փող բաժանելուն, պարոն Հարությունյանն ասաց. «Ինչ ասում են Երեւանում ու մյուս մարզերում, նույնը տարածվում է նաեւ մեր մարզի վրա, խոսակցությունները հասնում են, դրանց իրական կամ ոչ իրական լինելու վերաբերյալ չեմ կարող որեւէ բան ասել: Երեւի թե առանց կրկ ծուխ չի լինում: Ժողովրդի մեջ լուռ բզզոց կա թվերի մասին, ցուցակագրումների մասին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ