Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Թոփչյան. «Մեր կենտրոնը ճանաչվել է Եվրոպայի որակի ապահովման ցանցի լիարժեք անդամ»

Փետրվար 20,2017 23:33

Փետրվարի 20-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ մեկնարկեց կրթության որակի շաբաթը: Կենտրոնը աշխատում է 2009 թվականից, այն որակի ապահովման գործընթացներ է իրականացնում նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման միջոցով: Կենտրոնի հիմնական նպատակն է աջակցել մասնագիտական ուսումնական հաստատություններին`ստեղծելու կրթության որակի ապահովման մշակույթ:

Որակի շաբաթը մեկնարկեց ուսանողներին նվիրված աշխատաժողովով, որը տեղի ունեցավ Հայաստանի Ամերիկյան համալսարանում: ՈԱԱԿ հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նախ ողջունեց ուսանողներին այնուհետև նրանց ծանոթացրեց առաջիկա ծրագրերին.

«Մեզ համար այս տարին յուրահատուկ է, քանի որ մեր կենտրոնը ճանաչվել է Եվրոպայի որակի ապահովման ցանցի լիարժեք անդամ: Մենք մեր ռազմավարությունը ամբողջությամբ նվիրել ենք նրան, որ մեր կրթական համակարգը պետք է ճանաչելի լինի Եվրոպայում և սա շատ կարևոր է, քանի որ մեր այժմյան գնահատումները համապատասխանում են եվրոպական գնահատման ստանդարտներին: Եվ սա մեծ նպատակ էր, որ դրված էր մեր առջև դեռևս 7 տարի առաջ»:

Ռուբեն Թոփչյանը նաև նշեց, որ այս տարի անցում են կատարում նոր շրջափուլի, որտեղ կրթական ծրագրերը գնահատվելու են որոշակի չափանիշներով: Առաջին հերթին նրանք կարևորելու են, թե արդյոք այդ կրթական ծրագրի շրջանավարտները աշխատանք ունե՞ն, թե՞ ոչ: Մեծ ուշադրություն է դարձվելու դասախոսական կազմին և ռեսուրսներին: Եվ երրորդ չափանիշը լինելու է ուսանողների գնահատման համակարգը, այսինքն արդյոք դասախոսը ուզո՞ւմ է սովորեցնել, թե ուղղակի հայտնաբերել չսովորողին. «ԲՈՒՀ-ը պետք է ձեռք մեկնի դեպի գործատուն: Այսօրվա դրությամբ կարծում եմ, որ դասախոսների մի մեծ մասը՝ 20-30 %-ը, պետք է գործատուներ լինեն: Կյանքը փոխվել է, ուսանողների մեծամասնությունը գալիս է համալսարան ոչ թե գիտելիք ստանալու, այլ այդ գիտելիքի մասին հավելյալ տեղեկատվություն ձեռք բերելու և այն քննարկելու համար»:

Հաջորդ հանդիպումը լինելու է ԵՊՀ-ի Պալեանների դահլիճում երիտասարդ դասախոսների հետ, որոնք ներկայացնելու են իրենց մոտեցումները և պատմելու են իրենց փորձի մասին, քննարկելու են կրթության որակի բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:

ԼԻԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728