Իման Ահմադ Աբուլատիին, որը կշռում է 500 կիլոգրամ, անասել դժվարություններով են դուրս հանել տնից ու տեղափոխել Մումբաի: Նպատակը նրան ճարպակալությունից բուժելն է: 36-ամյա կնոջը տեղաշարժվելուն նախապատրաստել են 10 օր:
Որպեսզի Egipt Air բեռնատար օդանավով թռիչքը հաջող ընթանա, նրան հատուկ դեղանյութ են ներարկել: Արդեն Մումբաիում Իմանին հիվանդանոց ուղեկցել են ոստիկանական ուղեկցող խմբով, իսկ հիվանդասենյակ բարձրացրել ամբարձիչով:
Աբուլատիին բուժելու ամբողջ ծախսը հիվանդանոցը վերցրել է իր վրա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ