Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերընտրվեցին ՀՀ ԳԱԱ-ի երեք գիտական կազմակերպությունների տնօրեններ

Փետրվար 08,2017 15:36

Սույն թվականի փետրվարի 8-ին` ՀՀ ԳԱԱ-ի նախագահության նիստում, վերընտրվեցին երեք գիտական կազմակերպությունների տնօրեններ: «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սաղյանը: Աշոտ Սաղյանը «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն»-ը ղեկավարում է վերջինիս հիմնադրման օրվանից՝ 2010թ-ից: Կենտրոնը ստեղծվել է Կենսատեխնոլոգիայի ինստիտուտի, Միկրոբիոլոգիայի ինստիուտի և Մանրէների ավանդադրման կենտրոնի միավորմամբ:

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնական գիտական ուղղություններն են՝ մանրէաբանական սինթեզ, կենսատրանսֆորմացիա և կենսակատալիզ, կենսամիմետիկ սինթեզ, կենսապատրաստուկներ և կենսահավելումներ, կենսատեխնոլոգիական պրոցեսների կառավարում, գյուղատնտեսական կենսատեխնոլոգիա, թափոնների վերամշակում, Հայաստանում մանրէների կենսաբազմազանության ուսումնասիրություն:

Կենտրոնն արտադրում է՝ «Նարինե» կաթնաթթվային մթերք, ոչ սպիտակուցային ամինաթթուներ, «Էկոբիոֆիդ», «Էկոբիոֆիդ+» կենսապարարտանյութեր, դեղապատրաստուկներ, դեղաբուսահումքեր:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն միաձայն վերընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը: Բարդուխ Գաբրիելյանը կենտրոնը ղեկավարում է 2012թ-ից: Կենտրոնը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության, Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտների միավորմամբ:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտական ուղղություններն են՝ Սևանա լճի էկոհամակարգի ուսումնասիրություն, անողնաշար, ողնաշարավոր կենդանիների և հիդրոբիոնտների կենսաբազմազանության, տաքսոնոմիայի, ձևաբանության, էկոլոգիայի, էթոլոգիայի, էվոլյուցիայի, գենետիկայի, կենդանաշխարհագրության ուսումնասիրություն, կենդանիների և բույսերի հելմինթոֆաունայի ուսումնասիրություն, կենսառեսուրսների գնահատում, դրանց պահպանման, վերականգման և արդյունավետ օգտագործման առաջարկների մշակում:

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժիրայր Վարդանյանը: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2006թ-ից:

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտական ուղղություններն են՝ Հայաստանի ֆլորայի, բուսականության և բուսական ռեսուրսների հետազոտություն, հիմնական անտառային համակարգերի արդյունավերության բարձրացման, բույսերի ներմուծման և կլիմայավարժեցման հիմունքների մշակում, բնակավայրերի կանաչապատման գիտական հիմունքների մշակում, Հայաստանի բուսական ծածկույթի փոփոխության դինամիկայի ուսումնասիրում` գլոբալ և համաշխարհային նշանակություն ունեցող, մասնավորապես էնդեմիկ, հազվագյուտ և ռելիկտային բուսատեսակներ պարունակող էկոհամակարգերի ի հայտ բերման և հետազոտության նպատակով:

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728