Լրահոս
Օրվա լրահոսը

Արզիկ Մխիթարյանը արձագանքել է սոցցանցերում տարածված տեսանյութի բովանդակությանը

Փետրվար 06,2017 17:45

ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը կոնտեքստից դուրս է որակել փետրվարի 2-ին Արցախի հանրային հեռսուստաընկերությանը տված իր հարցազրույցից մի փոքր հատվածի տարածումը սոցցանցերում, որը տարաբնույթ մեկնաբանությունների պատճառ է դարձել:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է  Արզիկ Մխիթարյանը՝ հավելելով, որ Արցախում անցկացվող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քաղաքական կուսակցությունների և առհասարակ քաղաքացիների տարբեր դիրքորոշումների արտահայտումը միայն վկայում է կայացած քաղաքական մշակույթի և քաղաքացիական հասարակարգի մասին:

«Ես անձամբ գտնում եմ, որ այդ փոքրիկ դրվագի տարածումը էժանագին շահարկման ձև է՝ ինչ-ինչ դիվիդենտներ ստանալու համար: Անընդունելի եմ համարում իմ խոսքի կոնտեքստից հատվածներ առանձնացնելը ու այն մանիպուլյացիանների ենթարկելը: Ես հարգում եմ բոլոր կարծիքները և անկախ դիրքորոշումներից մեր երկրում մեկնարկած սահմանադրական փոփոխությունների գործընթացը կարևորագույն իրադարձություն եմ համարում, որի շուրջ մենք պետք է միավորվենք, այլ ոչ թե պառակտիչ գաղափարներով փորձենք բաժանումներ անել: Իսկ միավորվել՝ չի նշանակում, որ բոլորս պետք է «Այո» ասենք Սահմանադրությանը, այլ մեր ակտիվ քաղաքական և քաղաքացիական դիրքորոշմամբ մասնակցենք մեր երկրում իրականացվող այս կարևոր քաղաքական գործընթացին, որի դեմ է Ադրբեջանը: Կարծում եմ ասելիքս պարզ է բոլոր նրանց համար ովքեր անամոթաբար փորձել են խեղաթյուրել ասածիս ողջ էությունը»,- ասել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Հիշեցնենք՝ Արզիկ Մխիթարյանը Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ընթացքում ասել է՝ «…չեմ կարծում, թե Արցախում կգտնվի գեթ մի բնակիչ, գեթ մի քաղաքացի, մի արցախցի, որը համամիտ կլինի ադրբեջանցու հետ: Ադրբեջանցին չի ուզում այս սահմանադրությունը, նա ամեն ինչ կաներ այսօր, որ այս սահմանադրությունը չընդունվեր, և եթե մեր մեջ էլ գտնվեն մարդիկ, որոնք չեն ցանկանա, որ այդ սահմանադրությունը ընդունվի, նշանակում է մենք, չգիտեմ, թե ինչամետ գաղափարախոսության մեջ ենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Այս կինը սուտ է խոսում: Դեռ չի մոռացվել ՚՚գեներալ՚՚ Մանվել Գրիգորյանի մասին նրա արած գովքը: Ինչ մեղք են այս կնոջ ուսանողները:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728