Թեեւ ԱԺ պատգամավորների թեկնածուների առաջադրումը փետրվարի 6-ին է մեկնարկելու , սակայն արդեն շրջանառվում են թեկնածուների անուններ:
Նախկինում հայտնել ենք Տավուշի մարզում ՀՀԿ,ՀՅԴ, «Հայկական վերածնունդ (նախկին՝ ՕԵԿ) կուսակցություններից հնարավոր թեկնածուների անունները:
Մեր տեղեկություններով՝ առաջիկա ընտրություններում Տավուշի մարզում «Գագիկ Ծառուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկվելու են ԲՀԿ Տավուշի տարածքային կառույցների ղեկավարները: Այդ կուսակցության Իջեւանի կազմակերպության ղեկավար, Հայաստանի որսորդմիության Տավուշի մարզային կառույցի ղեկավար Ժիրայր Մելիքսեթյանը մեզ հայտնեց, որ այդ հարցը դեռեւս որոշված չէ:
Դիլիջանի սոցապի նախկին տնօրեն Արմեն Խառատյանը եւ Բերդի պոլիկլինիկայի նախկին տնօրեն Համլետ Ադամյանն, ամենայն հավանականությամբ, կընդգրկեն «Գագիկ Ծառուկյան» դաշինքի ցուցակում:
Կարդացեք նաև
Մեր տվյալներով՝ այդ ցուցակում կլինի նաեւ Վարուժան Բաբաջանյանը, որը Նոյեմբերյան քաղաքի բնակիչ է, մի քանի լրատվական կայքերի,«Փաստ» օրաթերթի խմբագրական խորհրդի ղեկավարն էր: Նա ընտրություններին մասնակցելու համար օրերս հրաժարվել է այդ լրատվամիջոցների խմբագրական խորհրդի ղեկավարի պաշտոնից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ