Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլին զոհվածների մահվան հանգամանքները պետք է ներկայացվեն հարազատներին». Սաքունց (Տեսանյութ)

Հունվար 26,2017 13:22

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակը չի բարելավվել, այդ մասին են վկայում մահացության դեպքերի եւ կարգապահական տույժերի ավելացման թվերը:

«Արվե՞լ են այն համակարգային փոփոխությունները, որ մարդու իրավունքների վիճակը վատթարացնող գործոնները նվազեն: Ցավոք, ոչ: Զորակոչի կազմակերպումից սկսած՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցող զորակոչիկների հետ կապված խնդիրները մնում են: Հասկանալի չէ, թե ինչպես կարող է ոչ ստանդարտ կոշիկներով զինվորը ծառայության մեջ գտնվել: Այդ գործը դատարանում է»,-«Մեդիա կենտրոնում» այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Արթուր Սաքունցը:

Նրա նշեց, որ մարդիկ վախենում են բողոքել եւ վստահ չեն, որ բողոքելու համար հետապնդման չեն ենթարկվի:

Սաքունցը կրկին պնդեց, որ ապրիլյան պատերազմի ընթացքում մահացության դեպքերի հանգամանքները ոչ միայն պետք է ուսումնասիրվեն, այլեւ ներկայացվեն զոհերի հարազատներին եւ հանրությանը: «Գաղտնիության շղարշը չի կարող արդարացում ունենալ ՊՆ-ի համար: Այդպես էլ չտեսանք ռազմական օմբուդսմենի ուղղությամբ հիմնադրման քայլեր: Այդ ինստիտուտի ներդրումը լուրջ փոփոխության գրավական կլիներ»,-նկատեց իրավապաշտպանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031