Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզվածի՝ թմրամոլ լինելու մասին հրապարակելը եւս բժշկական գաղտնիքի բացահայտում է

Հունվար 23,2017 17:32

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր պետք է քններ 2016 թ. հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը:

Հիշեցնենք, որ քննչական մարմինը հանցակազմի բացակայության հիմքով մերժել  էր Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի»՝ խարան առաջացնող որակումների առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը:

Բողոքը դատարանում ներկայացվել է, սակայն առարկությունները չեն լսվել: Նիստը հետաձգվել է, քանի որ դահլիճում մեկ այլ գործի դատաքննություն է նշանակված եղել:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Տաթեւիկ Սիրադեղյանը բողոքի առնչությամբ հայտնեց. «ԶԼՄ-ներում հրապարակվել էր Նորայր Դավիդյանի հարցազրույցը, որում նա Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ էր հրապարակել, որ նա ՁԻԱՀ-ով հիվանդ է: Մեզ դիմել էր Քաջիկ Գրիգորյանի  քույրը, որի դիմումի հիման վրա էլ հաղորդում էինք ներկայացրել: Սակայն վարույթն իրականացնող մարմինը մերժել https://www.aravot.am/2016/10/08/813869/ էր քրեական գործի հարուցումը՝ գտնելով, որ Քաջիկ Գրիգորյանի մասին տեղեկությունները հրապարակվել են մասնագիտական եւ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, այսինքն՝ Քաջիկ Գրիգորյանը ՄԻԱՎ վարակակիր է եղել, նրա հետ շփում ունեցածները կարող էին վարակվել»:

Ըստ փաստաբանի՝ բացի այդ, վարույթ իրականացնող մարմնի որոշման մեջ խոսք չկա Գրիգորյանի՝ թմրամոլ լինելու մասին, մինչդեռ թմրամոլությունը ՀՀ օրենսդրությամբ համարվում է հիվանդություն, եւ այդ մասին տեղեկության հրապարակումը եւս նշանակում է բժշկական գաղտնիքի բացահայտում:

Հավելենք, որ բողոքի քննությունը նշանակվել է փետրվարի 9-ին՝ ժամը 16:30-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այդ մարդը ողջ եղած ժամանակ, իրմով այսքան զբաղվող կա՞ր…

    ի դէպ, հատկանշական թէ նա կարողացաւ ամբոխին մէջտեղը՝ ինքզինք վառելանյութով ծածկել, լուցքին վառել եւ ինքզինք կրակի տալ, առանց որ ոչ ոք միջամտէ ու կանխէ արարքը… փաստօրէն, մյուս ցուցարարները զգուշօրէն մէկդի քաշվեցան միայն, եւ դիտեցին…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031