«Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր կեցվածքի ժամանակավոր դադարը կախված է եղել իշխանությունների կամքից»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությունը, ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Հիմա նրա վերադարձն արդյոք իր ցանկությա՞մբ է, թե՞ իշխանությունների հերթական թույլտվությամբ: Կարծում եմ՝ իշխանությունների թույլտվությամբ: Թե ինչ հաշվարկ ունեն իշխանությունը եւ Սերժ Սարգսյանը, դժվարանում եմ ասել»,- հավելեց Ավետիք Իշխանյանը:
Բնորոշումները, թե Գագիկ Ծառուկյանը ժողովրդի խնդրանքով է վերադառնում, Ավետիք Իշխանյանը «լիրիկա որակեց»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ