Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր կարդում «բռնաբարելու» կոչ անող պատգամավորն անգլերենով

Դեկտեմբեր 23,2016 16:25

«Ֆոտոլուրը» հրապարակել է մի լուսանկար, որտեղ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս») անգլերեն գիրք է կարդում:

Ընդ որում՝ գիրքը խիզախության համար պարգևատրումների մասին է: Aravot.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ արդյոք ինքը անգլերեն գիտի՞ եւ ինչով է պայմանավորված իր կողմից՝ այդ գրքի ընտրությունը:

«Այ ցավդ տանեմ, բան ու գործ չունե՞ք, ի՞նչ եք էս ազիզ օրով ընկել բանի հետեւից»,-նեղսրտեց օտարալեզու գրականություն թերթող պատգամավորը:

Նա չցանկացավ որեւէ հարցի պատասխանել: «Դրա ժամանակը չի»,-ասաց ու անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ սա այն պատգամավորն է, որ ԱԺ-ում մշտապես աչքի է ընկնում իր՝ ոչ նորմատիվ բառապաշարով : Նա նաեւ բռնաբարելու ու գլխատելու կոչեր էր արել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասաբար արտահայտվողների մասին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031