ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ողջունում է ՔՊ, «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների նորաստեղծ դաշինքը: «Շատ կարեւոր է, որ այն գործիչները, որոնք մեկ-երկու ամիս առաջ միմյանց հասցեին հնարավոր եւ անհնար մեղադրանքներ էին հնչեցնում, կարողացան տարաձայնությունները դնել մի կողմ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա ողջունում է նաեւ Վարդան Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Սեյրան Օհանյան հնարավոր դաշինքի շուրջ բանակցությունները. «Պարոն Օսկանյանին միշտ համարել եմ շատ ազնիվ անձնավորություն»:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի՝ այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր դաշինքների մասին չի խոսելու, քանի դեռ չի եղել Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը: Իսկ թե երբ այն կարվի, հայտնի չէ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ