Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ այդ շրջանակում մշակույթի գործիչների հետ հանդիպում էր ունեցել, որին մասնակցել էր նաեւ սիրված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Aravot.am-ը արվեստագետից հետաքրքրվեց՝ ի՞նչ տպավորություն է ստացել այդ հանդիպումից:
«Մենք մեր գործը լավ կատարեցինք, երգեցինք երեխեքի համար, հետո կերանք ժենգյալով հաց ու եկանք տուն»,-իրեն բնորոշ ոճով պատասխանեց Ռուբեն Հախվերդյանը:
Մեր հարցին՝ մի՞թե տպավորված չի այդ հանդիպումից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես ամեն ինչից էլ տպավորվում եմ` սարերին նայելով տպավորվում եմ, օդը մաքուր է, տպավորվում եմ, որ դուք զանգ եք տվել` էլի տպավորվում եմ»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետաքրքրությանը`իր կարծիքով նախագահի այցը կարեւո՞ր էր, թե զուտ «նշումի» համար էր, Հախվերդյանը պատասխանեց. «Այդ հարցը դուք տվեք նախագահին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ