Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Միքայելյան. Ոստիկանությունը պարտավոր էր ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը, ոչ թե խոչընդոտել

Նոյեմբեր 30,2016 13:20

Վարչական դատարանում դատավոր Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննվում էր ոստիկանության հայցն ընդդեմ Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանի:

Ոստիկանությունը դատարան պահանջ էր ներկայացրել Միքայելյանին պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ եւ 15-րդ կետերի պահանջներով, այն է` հավաքի մասնակցի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը եւ հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելը:

Դատական նիստի ընթացքում Արմեն Միքայելյանի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանը դատարանին ներկայացրեց հակընդդեմ հայցը՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով եւ նաեւ կողմի առարկությունները: Դատական նիստը հետաձգվեց:

Արմեն Միքայելյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ ոստիկանության ներկայացրած հայցի հետ, քանի որ ինչպես մյուս դեպքերում, նաեւ այս դեպքում ոստիկանությունը անօրինական քայլեր է ձեռնարկել, ինչից հետո պայքարողները վարչական տուգանքի են արժանանում, որը ըստ նրա, պատժի միջոց է հանդիսանում նրանց համար. «Բողոքի ակցիա էր տեղի ունենում Մաշտոցի պողոտայում ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի եւ մյուս քաղբանտարկյալների: Մի խումբ անձինք շղթայված պառկեցին պողոտայում, փակեցին փողոցը եւ շղթաները գամեցին ասֆալտին: Դրանից հետո ոստիկանությունը եկավ բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեց մոտ 16-17 մասնակցի՝ առանց որեւէ հիմք ներկայացնելու

Ոստիկանությունը իրավունք չունի հավաքը ցրել, քանի դեռ հավաքը խաղաղ է ընթանում: Այնտեղ ոչ մի բռնության կոչ, բռնության կիրառում տեղի չի ունեցել: Այսինքն՝ խաղաղ հավաքի բնականոն ընթացքը չի խախտվել: Ոստիկանությունը պարտավոր էր ապահովել խաղաղ հավաքի մասնակիցների անվտանգությունը, ոչ թե խոչընդոտել հավաքին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930