Aravot.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 14-ի երեկոյան Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի դպրոցի մերձակայքում վիճաբանություն է եղել, հնչել են նաեւ կրակոցներ: Ըստ մեր տեղեկությունների՝ «հակամարտող» կողմերից մեկը տոկոսով դոլար տվող ոմն Ռաֆոյի կողմնակիցներն են: Կրակոցների ժամանակ վնասվել է ոմն Աշոտ Աբգարյանի որդու մեքենան:
Տեղում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ յուրաքանչյուր կողմից մոտ 20 մարդ է մասնակցել ծեծկռտուքին: Տեղացիների պնդմամբ՝ կրակոցներ են եղել եւ ավտոմատից, եւ գազային ատրճանակից: Տեղեկություններ կան նաեւ, որ այսօր առավոտյան մեկ կասկածյալ ձերբակալվել է:
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից Aravot.am-ին փոխանցեցին, որ դեպքի առիթով ոստիկանությունը ահազանգ չի ստացել, սակայն շրջանառվող լուրերի հիման վրա հետաքննություն է սկսվել, հանգամանքները պարզվում են:
Ձերբակալված կասկածյալի մասին մեր տեղեկությունը ոստիկանությունում խոստացան ճշտել:
Կարդացեք նաև
Ի դեպ, ըստ տեղում շրջանառվող լուրերի՝ վիճաբանությունը սկսվել է թմրանյութերի պատճառով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ