Լրահոս
Օրվա լրահոսը

«Պերմյակովին ստիպել են, որ բողոքը հետ վերցնի». Արայիկ Զալյան

Նոյեմբեր 02,2016 17:13

Նախօրեին լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հետ է վերցրել իր պաշտպան Էդուարդ Աղաջանյանի Վերաքննիչ բողոքը:

Այս տեղեկությունից երկու օր է անցել, բայց Էդուարդ Աղաջանյանն այդ մասին տեղեկություններ դեռ չի ստացել:

«Որեւէ պաշտոնական տեղեկություն չեմ ստացել: Ինձ համար այդ տեղեկությունը հավաստի չէ, քանի որ գրություն չեմ ստացել, որ նա բողոքը հետ է վերցրել: Եթե նման բան կա, ինձ պետք է արդեն տեղյակ պահած լինեին»,- Aravot.am-ին ասաց Էդուարդ Աղաջանյանը:

Արայիկ Աղաջանյանի վերաքննիչ բողոքը վերաբերում է Պերմյակովի՝ սահմանահատման փորձի համար առաջադրված մեղադրանքին:

Վերաքննիչ բողոք են ներկայացրել նաեւ գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը, Արայիկ Զալյանն ու Արամազդ Կիվիրյանը: Նրանք պահանջում են ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վալերի Պավելի Պերմյակովի նկատմամբ կայացրած դատավճիռը եւ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

Արայիկ Զալյանը նույնպես տեղեկություններ չունի, թե արդյոք Պերմյակովը հետ է վերցրել իր պաշտպանի վերաքննիչ բողոքը, թե՝ ոչ. «Միգուցե դա կատարվել է ոչ թե Պերմյակովի կամքով, այլ Պերմյակովին ստիպել են, որ բողոքը հետ վերցնի, որ նրան Վերաքննիչ դատարան չբերելը ինչ-որ ձեւով պատճառաբանեն»:

Փաստաբանի խոսքով, Պերմյակովի պահման պայմանների հետ կապված, իսկապես, կար նրա իրավունքների խախտում. «Ռազմաբազայում պահելու, դատաքննությունն այդ վայրում անցկացնելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, չեմ բացառում, որ Պերմյակովի նկատմամբ հենց ռազմաբազայում ճնշումներ կան: Ինքը գտնվում է ռազմաբազայում, որտեղ պաշտոններ զբաղեցնող ինչ-որ անձինք կարող են մասնակցություն ունեցած լինեն այդ հանցագործությանը, բայց ինքը շարունակվում է պահվել տվյալ ռազմաբազայում, եւ կարող են լինել նրա նկատմամբ սպառնալիքներ, ճնշումներ, վախի մթնոլորտ»:

Հիշեցնենք, որ վերաքննիչ բողոքի քննությունը նախատեսված է նոյեմբերի տասին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930