Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ. Լրագրողների աշխատանքը որոշ դեպքերում չի համապատասխանում միջազգային չափանիշներին

Հոկտեմբեր 15,2016 23:19

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ կազմակերպել է լրագրողների իրավական վերապատրաստման երկօրյա ծրագիր:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ լրագրողների աշխատանքը որոշ դեպքերում չի համապատասխանում միջազգային չափանիշներին. «Կան թե՛ Եվրոպական դատարանի նախադեպեր, թե՛ միջազգային կառույցների, որոնք նմանատիպ դեպքերում ունեն բավականին մեծ իրավակիրառ պրակտիկա»:

Նա մանրամասնեց, որ նման դեպքերից է, երբ լրագրողները անձին բերման ենթարկելիս մոտենում է ոստիկանին եւ պահանջում պարզաբանել, թե ինչու է նա բերման ենթարկում քաղաքացուն. «Չեք գտնի որեւէ միջազգային չափանիշ: Եվրոպական դատարանի նախադեպեր ենք հատուկ առանձնացրել, որտեղ հավաքի վայրից լրագրողին բերման ենթարկումների դեպքեր են արձանագրվել, որոնք Եվրոպական դատարան խախտում է համարել, որոնք ոչ: Կան չափանիշներ, թե ինչ կանոններով պետք է ղեկավարվի լրագրողը»:

Արման Թաթոյանը որպես օրինակ բերեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպերից մեկը, երբ լրագրողին հավաքի իրականացման վայրից, բերման էին ենթարկել, եւ ՄԻԵԴ-ը համարել էր, որ ոստիկանությունը խախտում չի կատարել. «Կոնկրետ չափանիշներ կան: Լրագրողը խախտում էր թույլ տվել, որը մեր լրագրողները, որպես կանոն, չեն անում, այդ առումով մենք խնդիր չունենք, այսինքն՝ բեյջ չէր ունեցել եւ այլն: Բայց միեւնույն է խախտում չէր հայտնաբերել, որովհետեւ հատուկ գործողության ժամանակ ոստիկանության կարգադրությանը հակադրվել էր: Չափանիշները տարբեր են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31