Գյումրիում եւ Վանաձորում շատ քաղաքացիներ են Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու մասին բարձրաձայնել: Նրանք գտնում են, որ նրա մարդկային տեսակը եւ սկզբունքներն անհրաժեշտ են ՀՀ քաղաքական մշակույթին: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդի` քաղաքականություն վերադառնալու մասին լուրերին, ասաց ԲՀԿ քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Որպես օրինակ դիտարկելով «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումը եւ ժամանակին զենքերը վայր դնելը` Վահե Էնֆիաջյանը նշեց. «Գագիկ Ծառուկյանն իր անձը մի կողմ քաշեց, որ անդառնալի հետեւանքներ չլինեն»:
ԲՀԿ քարտուղարը նկատեց, որ շատ քաղաքացիներ հիշում են նրա բարի գործերը եւ հատկապես Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչների հաղթանակում նրա ունեցած ներդրումը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ