Լրահոս
Օրվա լրահոսը

«Անբարո, ցինիկ ցուցապաստառ է»․Նաիրա Զոհրաբյանը` Վարդևան Գրիգորյանին ուղղված զառերով ցուցապաստառի մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 22,2016 22:55

Aravot.am-ը ԲՀԿ կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե տեղյա՞կ է, գյումրեցի ԲՀԿ-ականները Գյումրու Շառլ Ազնավուր հրապարակի մոտակայքում զառերով ցուցապաստառի հայտնվելուց հետո արձագանքե՞լ են արդյոք, փորձել են հեռացնել տալ այն։

Մենք հիշեցրեցինք, որ մամուլը քննարկում էր այն վարկածը, թե ցուցապաստառը կարող էր առիթ հանդիսանալ ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդու մահվան․ ասենք հենց Արշակը գնացած լիներ ու պահանջեր հեռացնել այն, որից և ծագեր վիճաբանություն։

gyumri-4

Ի պատասխան մեր հարցի՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․«Իհարկե, տեղյակ եմ, մեր պատասխանատուները հենց առաջին օրն այդ անբարո, ցինիկ ցուցապաստառը, երբ որ եղել է, ինչ-որ խոսակցություն եղել է, որ ցուցապաստառը պիտի հանվի։ Գիտեք, ես այդ երիտասարդի անունը չգիտեմ, էդ «Գյումրեցու ոգի» կուսակցության երիտասարդի, երբ որ ես կարդացի հարցազրույցը, չի կարողացել բացատրել իր իսկ ցուցապաստառի էսպես խոհափիլիսոփայական բովանդակությունը։ Ես հասկանում եմ, որ նա չէր կարող բացատրել, որովհետև նա որևէ կապ չունի էդ ցուցապաստառի հետ, բոլորս էլ գիտեք, թե այդ կուսակցությունը ինչի համար է ստեղծված, ում կողմից է ստեղծված և, բնականաբար, ինքը կապ չունի նաև այդ քարոզչության հետ, որը իրականացվում է, նաև այդ պաստառի հետ։ Կրկնում եմ՝ այն վիժվածքը կամ վիժվածքները, ովքեր հղացել են, ում անբարո, անպարկեշտ գլխում ծնվել է նման այլանդակ ցուցապաստառի միտքը, նրանք Աստծո առաջ պատասխան են տալու»։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, քարոզարշավի ընթացքում, իհարկե, եղել են լարված պահեր, որոշակի խնդիրներ, բայց Վարդևան Գրիգորյանը, լինելով մեծահոգի, համբերատար անձնավորություն, նույնիսկ ամենակեղտոտ քայլերի դեպքում չի լարել իրավիճակը, չի տրվել սադրանքների։

«Ի դեպ, մենք էլ կարող էինք էդ զառերին ի պատասխան, ես ինքս նախկին լրագրող եմ, էնքան հետաքրքիր պաստառներ կարող էինք անել, գոտկատեղից ներքև հարված, մեսիջներ պարունակող պաստառներ, բայց մենք երբեք մեզ անգամ նման միտք թույլ չենք տվել՝ հասկանալով որ ընտրությունը չի կարելի վերածել կյանքի ու մահու պայքարի ու կորցնել մարդկային դեմքը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930