«Ժողովուրդ» օրաթերթն այսօր լուր է հրապարակել, թե ՀՀ ԿԳ նախկին նախարար. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վրա Բելգիայի Լյուվեն քաղաքի հյուրանոցի մոտ հարձակում կատարածներին Բելգիայի ոստիկանությունը բացահայտել է, ու իբր պարզվել է, թե դրանք շարքային կողոպտիչներ են եղել և ցանկացել են նախկին նախարարին թալանել»։ Եվ սա այն դեպքում, երբ Բելգիայի ոստիկանությունը չափազանց փակ կառույց է եւ անձի մասին տվյալների չի տրամադրում այլոց, ու այդ մասին կարող էր տեղեկություններ տրամադրել միայն անձամբ Արմեն Աշոտյանին:
Aravot.am-ը պարոն Աշոտյանից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս Բելգիայի ոստիկանությունը բացահայտել է այդ հանցագործությունը: ՀՀԿ փոխնախագահն ընդամենն ասաց, որ իրենից ոչինչ չեն գողացել եւ հետաքննությունն էլ դեռ շարունակվում է:
«Առավոտին» պրն Աշոտյանի փոխանցած տեղեկություններով, կողոպուտի վարկածը ի սկզբանե հերքվել է՝ հաշվի առնելով, որ հարձակվողի թիրախ չեն դարձել ոչ իր ժամանակակից հեռախոսը, ոչ էլ իր մոտ եղած գումարը: Ավելին՝ հերքվել է նաեւ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության առիթով ագրեսիվ ֆանատների հարձակման վարկածը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ