Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի անվճար լավաշների համար մարդկանց հերթը չի պակասում

Օգոստոս 23,2016 10:23

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ասած՝ Հայաստանի ՀՆԱ-ի 10 տոկոս աճը կարծես թե չի վերաբերում Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին: Այս համայնքի հազարավոր քաղաքացիներ լույսը բացվելուն պես՝ հերթ են կանգնում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող օբյեկտի մոտ՝ 3 հատ անվճար լավաշ ստանալու համար:

Առավոտից մինչեւ երեկոյան ժամը 19.00-ն անվճար լավաշ ստանալու համար մարդկանց պակաս չի լինում. հերթում կանգնածներն ասում են՝ «Մարդկանց սարքել են մուրացկան, 3 հատ լավաշի եղածն ինչ է, որ մարդիկ փող չունեն՝ կարողանան արժանապատվորեն իրենց փողով գնել, ոչ թե գան ժամերով հերթ կանգնեն՝ անվճար ստանան»: Հերթում կանգնածներից մեկն էլ մեզ ասաց՝ «Անվճար ա, բայց «զատո» համով ա»:

 

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ»

23.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    իբր ինչ եք գրել????

    կամ կառավարական ծառայողական թանկ մեքենաները: Երկու թեման էլ հավեսով հին են:

    Թերթը լցնելու խնդիր ունեք???

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031