Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ելույթը նման էր այն զորահրամանատարի ելույթին, որը հաղթանակ է տարել՝ նախապես չիմանալով, թե ինչ ելք կլինի. Արթուր Սաքունց. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 02,2016 10:59

Սերժ Սարգսյանը մի շարք քաղաքական ու մշակութային գործիչների մոտ ունեցած ելույթում, անդրադառնալով այդ դեպքերին՝ մի քանի անգամ ահաբեկչություն բառն է օգտագործում։ Ի՞նչ է նշանակում սա։ Հիմա էլ, ի տարբերություն ԱԱԾ-ի, Ս. Սարգսյա՞նն է «Սասնա ծռերին» ահաբեկիչ համարում։ Բայց չէ՞ որ հարուցված քրգործում չկա այդ հոդվածը։ «Ես չեմ զարմանա, որ նախաքննության ընթացքում այդ հոդվածն ավելացնեն։ Իրանց ձեռքը չի՞»,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Վերջինիս կարծիքով՝ խմբի տղաների համար կսահմանվեն ամենադաժան, ամենածանր պատիժները։ «Ս. Սարգսյանն արդեն քաղաքական որոշում է կայացրել, չկա ահաբեկչության հոդվածը, բայց ինքը տալիս է այդ որակումը։ Այնպես, ինչպես Շանթ Հարությունյանի դեպքում, երբ դեռ դատական պրոցես էր, ինքը ԱՄՆ-ում վերդիկտ տվեց, որ նրանք մեղավոր են, հանցագործություն են կատարել։ Հիմա գործը դեռ նախաքննության փուլում է, տվեց վերդիկտը»,- ասում է Ա. Սաքունցը։

Իսկ ընդհանրապես, գնահատելով Ս. Սարգսյանի երեկվա ելույթը՝ նա այն համարեց հաղթողի ելույթ։ «Ուշագրավ է, որ եթե ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ առաջին ելույթի դեպքում նա չգիտեր՝ ինչ ասեր, ապա սա ավելի շատ նման է այն զորահրամանատարի ելույթին, որը հաղթանակ է տարել՝ նախապես չիմանալով, թե ինչ ելք կլինի։ Հիմա կարծես թե նա վայելելում է հաղթողի դափնիները։ Բայց նա իր ողջ ելույթի ընթացքում ընդհանրապես չխոսեց քաղաքացիների նկատմամբ լայնածավալ բռնությունների մասին եւ միայն անդրադարձավ լրագրողների նկատմամբ բռնությունների փաստին։ Հավանաբար շատ ավելի կարեւորում է լրատվամիջոցներին, կներեք, որպես օգտագործման կամ հանրային կարծիք ձեւավորելու միջոցի։ Բայց նույն հանրային կարծիք կրողների նկատմամբ, որոնք այս ընթացքում ենթարկվել են ֆիզիկական բռնության, առանց հիմնավորման զրկվել են ազատությունից, բերման են ենթարկվել, ոչ մի խոսք»:

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031