ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անընդունելի է համարում «Հիմնադիր խորհրդարանի» համակարգողներից Ալեք Ենիգոմշյանի ձերբակալությունը:
«Կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել Ալեք Ենիգոմշյանին: Ես չէ, որ պետք է նշեմ նրա անուրանալի վաստակի մասին, սակայն, սահմաններ կան, գրված-չգրված օրենքներ, որոնք ոչ-ոք չպետք է անցնի: Ալեք Ենիգոմշյանին ձերբակալելը առնվազն բարոյական չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանը հուլիսի 27-ին տեղեկացրել էր, որ ձերբակալել են Ալեք Ենիգոմշյանին։ Նա այժմ գտնվում է ԱԱԾ ՁՊՎ-ում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ