Սյունիքի մարզի Ախլաթյան եւ Դարբաս համայնքների բնակիչները երեկ համայնքապետ էին ընտրում`արտահերթ ընտրություններով: Հիշեցնենք, այս գյուղերի համայնքապետեր Արմեն Բեգլարյանն ու Մայիս Միրզոյանը զոհվեցին ապրիլյան պատերազմի օրերին` Մարտակերտ մեկնելու ճանապարհին անօդաչու թռչող սարքով ավտոբուսի ռմբակոծության հետեւանքով: 43 եւ 60-ամյա գյուղապետերը Սիսիանի ջոկատի կազմում Արցախ էին մեկնում երիտասարդ զինվորներին սատարելու համար:
Դարբաս համայնքում, որը ներառում է Դարբաս եւ Շանթ գյուղերը, գյուղապետի թեկնածուները 2-ն էին. ՀՀԿ-ն առաջադրել է Դարբասի միջնակարգ դպրոցի պահակ Ռոբերտ Խաչատրյանի թեկնածությունը: Մյուս թեկնածուն ԲՀԿ-ական Սաշա Ստեփանյանն էր՝ «Օհանջանյան եւ Գալստյան» ՀԷԿ-ի օպերատորը:
Նախնական արդյունքներով Դարբասում հաղթել է Սաշա Ստեփանյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ