Ջրվեժում գտնվող «Վանատուր» ռեստորանային համալիրում, երեկ իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները նշել են նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձը: Նախագահի ծննդին մասնակցել են ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորները, Կառավարության կազմը`այդ թվում նաեւ ՀՅԴ-ական նախարարները, եւ ՀՀԿ ԳՄ-ի անդամները: Ինքը`նախագահ Սարգսյանն արարողությանը ներկա չի եղել: Ասում են, նախագահն իր ծննդյան օրերը ընտանիքի հետ է նշում: Մի պահ միայն Սերժ Սարգսյանի եղբայրը`Ալեքսանդր Սարգսյանն է հավաքվածներին պատվել իր ներկայությամբ:
Ընդդիմադիր որեւէ ուժից, որեւէ ներկայացուցիչ նախագահի ծննդյան արարողությանը ներկա չի եղել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ