Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը շարունակում է անկումը

Հունիս 17,2016 10:46

Երեկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում հրապարակվել է 2016թ. հունվար-ապրիլ ամիսների ԵԱՏՄ-ում արտաքին և փոխադարձ ապրանքաշրջանառությունների տվյալները: Քանի որ Հայաստանը ջանք չի խնայում այս կառույցին հնարավորինս արագ ինտեգրվել, անդրադառնանք ԵԱՏՄ պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներին և տեսնենք, թե մեր երկիրը ինչպիսի տնտեսական միության է ինտեգրվում:

ԵԱՏՄ

Այպիսով, ըստ պաշտոնական տվյալների, Եվրասիական տնտեսական միության արտաքին ապրանքաշրջանառությունը 2016թ. հունվար-ապրիլ ամիսների համար կազմել է 146,5 միլիարդ ԱՄՆ դոլար (արտահանումը 90,3, իսկ ներմուծումը՝ 56,2 միլիարդ դոլար): Անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած արտաքին ապրանքաշրջանառության ծավալը նվազել է 25,6%-ով: Ապրանքների արտահանման ծավալը նվազել է 31,6%-ով, իսկ ներկրման ծավալը՝ 13,2 տոկոսով:

ԵԱՏՄ փոխադարձ ապրանքաշրջանառությունը 2016թ. հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 18,4 տոկոսով և կազմել 11,9 միլիարդ դոլար:

Հայաստանը ԵԱՏՄ-ում

Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառությունը Բելառուսի հետ 2016թ. հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 8,7 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել է 22,5 տոկոսով: ՀՀ ապրանքաշրջանառությունը Ղազախստանի հետ նվազել է 62,5%-ով և կազմել 0,6 միլիոն դոլար: Ղրղզստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմել է 0,1 միլիոն դոլար , ինչը 2015թ.-ի հունվար-ապրիլ ամիսների հետ համեմատած 11,1 տոկոսով պակաս է 2016թ.-ի հետ համեմատած:

ՀՀ ապրանքաշրջանառություն Ռուսաստանի հետ 2016թ.-ի հունվար-ապրիլ ամիսների կազմել է 419,5 միլիոն ԱՄՆ դոլար: Այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել է ընդամենը 1,2 տոկոսով:

Ռուսաստանը ԵԱՏՄ-ում

Բացի Հայաստանից Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը նվազել է մնացած բոլոր ԵԱՏՄ երկրների հետ: Մասնավորապես, Բելառուսի հետ ապրանքաշրջանառությունը, որի կշիռը ԵԱՏՄ-ում ամենաբարձրն է, նվազել է 10,0 տոկոսով և կազմել 7332,5 միլիոն դոլար: ՌԴ առևտուրը Ղազախստանի հետ կազմել է 3561,2 միլիոն դոլար, ինչը 29,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Ռուսաստանի առևտուրը Ղրղզստանի հետ նվազել է 31,6 տոկոսով և կազմել 371,1 միլիոն դոլար:

Այս վիճակագրությունից հստակ երևում է, որ ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը, թե այլ երկրների հետ, և թե միմյանց միջև տարեց տարի միայն անկում է ապրում և խիստ անհասկանալի է դառնում այդ միության իմաստը:

Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930