Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Համասեռականների ակումբի վրա հարձակումը պայմանավորում եմ Աֆղանստանի իրավիճակով». Արթուր Սաքունց

Հունիս 13,2016 18:25

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ԱՄՆ Օրլանդո քաղաքի համասեռականների «Պուլս» գիշերային ակումբում տեղի ունեցած զանգվածային սպանությունները չի համարում միասեռականների հանդեպ անհանդուրժողականության աճի արդյունք:

«Հանցագործության կատարման մեջ մեղադրվում է մի անձնավորություն, որը, ճիշտ է, հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի, բայց դեռևս չէր ընկալել այդ երկրի քաղաքացիական մշակույթի սկզբունքները, բովանդակությունը։ Ավելի շուտ, ես այդ ոճրագործության հնարավոր պատճառները պայմանավորում եմ երկար տարիներ այդ անձի հայրենիքում՝ Աֆղանստանում, գոյություն ունեցող իրավիճակով։ Աֆղանստանն արդեն մոտ 40 տարի գտնվում է պատերազմական, տոտալիտար մշակույթի, բռնությունների ճիրաններում։ Չնայած գործադրված միջազգային խաղաղասիրական առաքելության գործադրած ահռելի ջանքերին, դեռևս չի հաջողվել հաղթահարել այդ երկրում բռնությունը՝ որպես խնդիրների լուծման միակ միջոցի տիրապետումը։ Չի հաստատվել խաղաղություն, չեն հաստատվել բնականոն կյանքի պայմանները։ Այդ հանցագործությունը ակնհայտ վկայությունն է այն բանի, թե ինչ ազդեցություն է ունենում բռնության մշակույթի պայմաններում գոյատևող երկրի հանրային տիրապետող բարքերը, մթնոլորտը անձնական, կենցաղային մակարդակում»,- ասաց իրավապաշտպանը:

Նրան Օրլանդոյի դեպքերը հիշեցրել են տարիներ առաջ Երեւանում համասեռականների DIY ակումբի պայթեցումը. «Բայց որն է էական տարբերությունը այս երկու դեպքերի։ ԱՄՆ-ում այդ հանցագործության նկատմամբ իշխանությունների ակնհայտ դատապարտող վերաբերմունքը, և Երևանում DIY ակումբի պայթեցնողների նկատմամբ Հայաստանի իշխանությունների առանձին ներկայացուցիչների ակնհայտ սատարող վերաբերմունքը։ Ինձ համար քաղաքականը գտնվում է այս հարթության վրա․ինչպիսին է իշխանության վերաբերմունքը նման հանցագործությունների նկատմամբ։

Կա վերջապես մեկ հիմնական խնդիր․աշխարհում, տարբեր երկրներում մարդու իրավունքների նկատմամբ ընդհանուր վերաբերմունքի վատթարացումը։ Մարդկային քաղաքակրթությունը, նրա հիմնական արժեքները կրող ժողովրդավարական պետությունները ստիպված են դիմագրավել նոր մարտահրավերների մի ամբողջ փնջի՝ միգրացիայի կտրուկ աճ և միգրանտների, փախստականների մեծ անկառավարելի հոսք դեպի իրենց երկրները, առանձին երկրներում մարդու ազատությունների և իրավունքների սահմանափակումներ, հետընթաց այդ պետություններում իրենց կողմից վերցրած պարտավորությունների կատարման բնագավառներում։ Եվ նման պայմաններում խնդիրների լուծման աջակցողներն ավելի քիչ են, քիչ են նաև ռեսուրսները, քան այդ խնդիրները առաջացնողները, հրահրողները, ավելին այդ խնդիրների առաջացումը խթանողները։ Եվ նման մարդու իրավունքների ընդհանուր հետընթացի մթնոլորտում, առավել խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքները դառնում են ավելի խոցելի։

Կարծում եմ, մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետք է ակնհայտ դառնա, որ բռնության խրախուսումը, մարդու իրավունքների նկատմամբ թե ներքին, թե արտաքին ոտնձգությունները լուրջ մարտահրավերներ են երկրի զարգացման համար։ Իսկ այդ զարգացումը կարող է երաշխավորվել միմիայն ժողովրդավարական, իրավական պետության պայմաններում, երբ հարգվում է յուրաքանչյուրի ինքնաարտահայտման իրավունքը, ապահովվում է բազմակարծությունն ու բազմազանությունը։ Մենք այդքան հարուստ չենք ոչ ռեսուրսներով, ոչ էլ ժամանակով, որպեսզի թույլ տանք ընկղմվել միջնադարյան հավատաքննության (ինկվիզիցիայի) ճիրանների մեջ և այնուհետև երկար տարիներ ծախսել, վատնել և ճգնել դուրս գալու այդ մղձավանջից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Je suis gay says:

    Մի քանի օր առաջ սուտի գողական/ ինտելեկտուալ քրիստ մանարյանը հենց սենց մի բան էր երազել։
    երևի ափսոսում ա որ ստեղ չի եղել,
    բյց գոնե գոհ կլնի- իր հոգեհարազատը տեղը հանած կլնի ամն ում։
    ապշել կարելի ա սենց ատելության արշավին։
    քրիստ մանարյ ան, դու էլ ես իպ անդամ։
    //

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930