Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Երեխաների աղքատության ցուցանիշը 34 տոկոս է». Արտեմ Ասատրյան

Հունիս 01,2016 17:55

Վերջին տարիներին Կառավարության քաղաքականությունը միտված է նրան, որ երեխաները դաստիարակություն ստանան ընտանիքում, նախընտրելի է` կենսաբանական ընտանիքում, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա որպես փոխարինող է հանդես գալիս խնամատար ընտանիքը: Այս առումով մեծ քայլեր են իրականացվել: Ներկայումս մեր գործընկերների հետ իրականացնում ենք մի շարք ծրագրեր, որպեսզի այս խնդիրը լուծվի եւ երեխաները ստանան լրացուցիչ աջակցություն»,-Սիրահարների այգում այսօր` հունիսի 1-ին, «Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան կազմակերպության` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նախաձեռնած միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա ընդգծեց, որ գիշերօթիկ հաստատությունները նախատեսում են փոխարինել ընտանիքի եւ երեխայի աջակցության  կենտրոնների, որպեսզի ընտանիքներին մատուցվեն արտակենտրոնային ծառայություններ` այդ կերպ երեխաներին պահելով ընտանիքներում: Նախարարը տեղեկացրեց, որ անապահովության գնահատման համակարգում ներկայում գրանցված է ընտանեկան նպաստ ստացող 106 հազար ընտանիք:

Aravot.am-ի հարցին, թե ներկայում որքա՞ն է երեխաների աղքատության ցուցանիշը, Արտեմ Ասատրյանն ասաց` մոտ 34 տոկոս. «Բոլոր ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են, ուղղված են առաջին հերթին ընտանիքների աղքատության հաղթահարմանը: Աղքատությունն ինքնին բազմաբնույթ գործոն է»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930