Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շատ կոպիտ արձագանքեց, երբ լրագրողները հարց ուղղեցին Արցախի հերոս հրամանատար Վահան Բադասյանի հայտարարության վերաբերյալ, որ գեներալ Մանվելը թալանով է զբաղված եղել, հերոս չէ, զենքը ձեռքին չի կռվել եւ այլն: Հիշեցնենք, որ Բադասյանը պատմել էր, թե ինչպես է գեներալ Մանվելը հայհոյել զինվորներին Հադրութում, երբ ճանապարհը նեղ է եղել ու չի կարողացել իր ողջ շքախմբով լայն ճանապարհով անցնել:
Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Պարոն Բադասյանին զգուշացրեք, որ իր արտահայտությունների մեջ ուշադիր լինի՝ Արցախի հերոսի նկատմամբ հայտարարություն անելուց: Ես խնդրում եմ լրագրողներիդ մեկ անգամ առիթ ունեցեք եւ ծանոթացեք գեներալ Գրիգորյանի ռեժիմին՝ այս ապրիլյան պատերազմից հետո: Առավոտից իրիկուն նրա քնելաժամը 3-4 ժամ է, հիմա ինքը երիտասարդացել է: Նման միջադեպ չի կարող եղած լինել: Երբ մարդիկ հայտարարություն են անում, պիտի պատասխանատվություն կրեն եւ իմանան, թե ում մասին են հայտարարություն անում»:
Նա հորդորեց ձեռնպահ մնալ. «Արդեն սկսում ենք այն մարդկանց, որոնք շատ պիտանի են, կարեւոր են այս իրավիճակի հետ կապված, արդեն սկսել ենք այդ մարդկանց էլ քննադատել, որպեսզի նրանց էլ նեղացնենք կամ էլ մի երեւույթ ստեղծեն, որ նրանց հետ կանչեն: Մանվել Գրիգորյանը նեղացող չէ: Նրա համար ամենաբարձր շահը իր երկրում խաղաղությունն է: Նա չի կարող որեւէ հայտարարությունից նեղանալ եւ վերադառնալ այստեղ, եթե որոշ մարդկանց ցանկությունը դա է»:
Ըստ Վահրամ Բաղդասարյանի, մարդիկ խոսում են նրանց մասին, ովքեր շատ են գործ անում. «Մի անտեսված մարդուն որտե՞ղ են քննադատում, ուժերի հետ են հաշվի նստում: Իսկ Մանվել Գրիգորյանը լուրջ ուժ է ներկայացնում թշնամու համար: Իսկ եթե այստեղ էլ մենք թշնամիներ ունենք, ուրեմն նրանց համար էլ է ուժ ներկայացնում: Հերոսը միշտ հերոս է լինում: Լռակյաց են անում հերոսները իրենց հերոսությունը: Գեներալ Գրիգորյանը ինչ անում է, ներկայացնում է ընդամենը դրա 10 տոկոսը, որի ականատեսն եմ եղել ես»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ Առաքել Մովսիսյանին էլ էին ասում, բայց տեսանյութ հայտնվեց, թե ինչպես է ծխախոտ շպրտել զինվորների ուղղությամբ՝ Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Սա նման է այն պատմությանը, որ կամավորականներ էին գնացել, եկան ասեցին՝ սրբիչը կեղտոտ էր: Դուք մի հատ խումբ ստեղծեք, ես կհոգամ, որ տեղ հասնեք եւ տեսնեք, թե Առաքել Մովսիսյանն այնտեղ ինչով է զբաղվում: Իսկ մնացածը, բոլորս մահկանացու ենք, կարող է այդ պատերազմական վիճակում ներվերը տեղի տա: Բայց ես նման դեպքի ականատես չեմ եղել»:
Հարցին՝ Վահան Բադասյանը Սերժ Սարգսյանին դիմեց, հնարավո՞ր է պատասխանատվության կանչեք ամեն դեպքում՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դուք էլ դիմեք»:
Մեր դիտարկմանը՝ հերքելն ամենահեշտ տարբերակն է, բայց գոնե ինչ-որ հետաքննություն, երես-երեսի բերել չի՞ լինի, որովհետեւ առանց կրակի ծուխ չի լինում, ո՞նց կարող է այդ միջադեպը հորինեն՝ նա պատասխանեց. «Մանվել Գրիգորյանը, հեչ բան չի՞ արել: Էս որ հավաքվել եք, ասում եք՝ Մանվել Գրիգորյանը ինչ-որ մեկին հայհոյել է, լավ բան չի՞ արել հեչ Մանվել Գրիգորյանը: Լավը ասեք, ո՞ր մեկդ եք լավն ասել: Մի հատ գնացեք ուսումնասիրեք Մանվել Գրիգորյանի առօրյան՝ այս քառօրյա պատերազմից հետո: Միայն դիրքերում ուսումնասիրեք առօրյան»:
Մեր հարցին՝ այսինքն, մյուս հրամանատարը ստո՞ւմ է՝ նա պատասխանեց. «Յուրաքանչյուր մարդ դրա համար պետք է պատասխան տա իր խոսքերի համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Վ. Բադասյանը ղարաբաղցի է, պատերազմած ու շարքում կանգնած մարդ, դեպուտատ է նաեւ եւ շատ ավելի իրավունք ունի ձայն բարձրացնելու իր երկրում քան այնտեղ գնացած փողատեր Մանվելը (ի միջի այլոց, թուրքերը միայն նրա մասին են նշում, որ դիակ էր վաճառում – ինչու՜ ուրիշների մասին նույնը չեն ասում:) Բայց թող իրական հերոս լինի ու ֆելդմարշալ, էնտեղ ինքը միայն կամավոր օգնականի կարգավիճակում կարող էր լինել, ուստի պետք էր որ չափը գիտակցեր – խոսքը սրա մասին է: Իսկ Վահրամ Բաղդասարյանը, հհկը, – որ ձեն չհանեին, իրենց համար ավելի ճիշտ կլիներ:
Կգա ժամանակ դու էլ պատասխան կտաս
ինչ է նշանակում, -ինչ որ մեկին ենթադրենք հայհոյել է… չհասկացա… դե հիմա իմացեք որ ազգը իր զինվորով ձեզ է հիմա հայհոյում
այ հհկ-ական, Եթե նույնիսկ արել է ինչ որ բան, դա իրն թույլ չի տալիս զինվորին հայհոյի ու դուք նման մտածելակերպով ուզում եք ինչ որ բանի հասնել
մի անգամ կուլ գնացին կարողա ներեցին բայց 2 շանսը վոչ քեզ հհկ վոչ էլ միուսներին հաստատ չի տրվի այնպես վոր զգույշ եղեք մի տեղ մտնելուց առաջ երկար խորհեք կարող էք մտնելուց հետո դուրս գալիս արա էս դրա համար Աշոտի ու Անդրանիկի ԳԼՈՒԽՆԵՐԸ կերաք վոր էտ կառույցը գադյուժնիկ սարքեք դե իմացեք ինչ ունի սկիզբ այն ունի վերջ եվ շատ վեր վեր մի արեք վորտեվ ընգնելը շատ ցավալի է լինում իսկ վոր ձեր վերջը դուք ինքներտ էք մոտեցնում դուք դա հասկանում էք
Ոմն, մերժվածը հասարակության կողմից, պետի,որ ատամներով՝ իր նմանին պաշտպանի,ինչքան դրանցից շատ՝այնքան իրենցից փորձանքը հեռու կմնա,կամ իրենց հերթը ավելի ուշ կհասնի…